Կարծիք

06.11.2021 19:52


Բարի գալուստ ՀՀՇ-ական ժամանակների նիկոլական արդարադատություն

Բարի գալուստ ՀՀՇ-ական ժամանակների նիկոլական արդարադատություն

Երեկ Գորիսում էինք, մասնակցում ենք Առուշ Առուշանյանի գործով իրավական աբսուրդի վերածված դատական նիստին:

Նիստը դատական համար չէր կարելի, քանի որ դատարանը վերածվել էր մեղադրող կողմի և ուշադիր հետևում էր Երևանից ժամանած դատախազի բոլոր ցուցումներին և ենթարկվում բրա բոլոր պահանջներին:

Ի վերջո դատարանը, դատախազի հետ նախնական համաձայնության գալով, խմբային շահերից ելնելով և չարաշահելով իր լիազորությունները, 4 ժամ խորհրդակցական սենյակում փակվելու հետո երկնեց Վիշինսկու մեթոդներով մշակված խայտառակ ակտ. առանց դատաքննության հիմնավոր համարեց դատախազի կողմից Առուշանյանին առաջադրված քաղաքական մեղադրանքի կասկածը և պետբյուջե գանձեց 2 միլիոն դրամ գրավը:

Այլևս կարելի է արձանագրել, որ ՀՀ դատական համակարգում վերջին 25 տարիներին կատարված բոլոր բարեփոխումները զրոյացված են, իսկ այդ նպատակով ԵՄ, GIZ, USAID և սյլ միջազգային կազմակերպությունների հատկացրած հարյուրավոր միլինավոր դոլարները՝ փոշիացված:

Բարի գալուստ հհշ-ական ժամանակների նիկոլական արդարադատություն . . .

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը