Լրահոս

07.07.2011 17:53


Եվրախորհրդարանը կոչ է անում ՄԱԿ–ի ԱԽ–ին Սիրիայի վերաբերյալ բանաձև ընդունել

Եվրախորհրդարանը կոչ է անում ՄԱԿ–ի ԱԽ–ին Սիրիայի վերաբերյալ բանաձև ընդունել

«ՌԻԱ նովոստի»–ն հայտնում է, որ Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում կայացած նստաշրջանի ժամանակ ընդունված փաստաթղթում Եվրախորհրդարանը կոչ է արել ՄԱԿ անվտանգության խորհրդին Սիրիայում բռնությունը դատապարտող բանաձև ընդունել։

«Խորհրդարանականները նաև կոչ են անում Սիրիային քննել երեխաների ձերբակալությունների և բռնությունների մասին հաղորդագրությունները, դեպի երկիր ապահովել միջազգային մամուլի մուտքը»,–ասվում է փաստաթղթում։

Բացի դրանից, Եվրախորհրդի խորհրդարանականները խստորեն կոչ են արել ԵՄ ինստիտուտներին ՄԱԿ–ի վրա ճնշում գործադրել Սիրիայի հետ Թուրքիայի ու Լիբիայի սահմաններում մարդասիրական միջանցք բացելու նպատակով։ Կարմիր կիսալուսնի գնահատականներով՝ Սիրիայից Թուրքիա է անցել 12 հազ սիրիացի, 17 հազարն էլ մտադիր է անցնել։

Այս խորագրի վերջին նյութերը