Կարծիք

06.11.2021 12:23


Կարելի է նիկոլ չընտրածներին կառավարության որոշմամբ զրկել հաց գնելու իրավունքից

Կարելի է նիկոլ չընտրածներին կառավարության որոշմամբ զրկել հաց գնելու իրավունքից

Ըստ մամուլի՝ չպատվաստված քաղաքացիների համար գազը, ջուրը, լույսը թանկանալու են...

Չգիտեմ՝ ում մտքովա անցել այս տախտակ գաղափարը, բայց ասեմ, սենց լավ չի, այլ առաջարկներ կան։

Օրինակ.

1. Կարելի է նիկոլ չընտրածներին կառավարության որոշմամբ զրկել հաց գնելու իրավունքից:

2. Ով դեմա Արցախի հանձնմանը, նրանց տան հեռուստացույցը կարգավորել այնպես, որ մենակ Արծրուն Հովհաննիսյան ցույց տա:

3. Ով նիկոլին Հիսուսից քիչա պաշտում, նրանց զրկել տրանսպորտ նստելու իրավունքից:

4. Ով Աշոտիկից պիվա չառնի, նրան զրկել սիսեռ ուտելու իրավունքից:

5. Ով կարծում է, որ նիկոլը դավաճան է, նրանց զրկեք երեկվա բորշչ ուտելու իրավունքից...

Իսկ եթե լուրջ. ընկերնե՛ր, ոչնչից մի զարմացեք, այն, ինչ հիմա ծաղր է թվում, հանգիստ կարող է դառնալ իրականություն, այն, ինչ նախկինում ծիծաղում էինք, արդեն իրականություն է. մասնավորապես ծիծաղալու էր նիկոլ վարչապետ արտահայտությունը...

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը