Հուլիսի 6-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Վ. Համբարձումյան փողոցի թիվ 43 տան մոտից բերման են ենթարկել 40-ամյա Ռոբերտ Կ.-ին, որը 2008 թ. հունիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի մեղադրանքով (Ծեծը):
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 6-ին, ժամը 07.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 33-ամյա Արկադիա Դ.-ին, որը 2009 թ. հունվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 362 հոդվածի (Դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Ծեծի և դասալքության մեղադրանքներով