Ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունը
Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի գրասենյակը հրկիզման փորձի մասին
2011 թվի հուլիսի 6-ի առավոտյան ժամը 5-ի մոտ, անհայտ անձինք մետաղյա ճաղերի արանքից կոտրել են Ա.Դ.Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայաստանյան կենտրոնի Շիրակի մասնաճյուղի Գյումրու գրասենյակի պատուհանի ապակին եւ հեղուկ վառելանյութով հրկիզել պատուհանն ու պատուհանագոգը: Գրասենյակի հարեւանությամբ ապրող մարդիկ, տեսնելով կրակը, զանգել են հրշեջ ծառայություն եւ ինքնուրույն միջոցներ ձեռք առել հրդեհը հանգցնելու համար, ինչից հետո հրդեհը հանգցրել են: Ուսումնասիրությունից պարզվել է, որ էականորեն վնասվել է գրասենյակի դասընթացների սրահի գույքի մի մասը եւ սրահն ամբողջությամբ, ինչի նորոգման ծախսը գերազանցում է 600.000 դրամը:
Մենք, հայաստանյան քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպությունների ներկայացուցիչներս, մտահոգություն ենք հայտնում այս հարձակման եւ հրկիզման կապակցությամբ, դատապարտում ենք այս հարձակումը ծրագրողների եւ իրականացնողների հանդգնությունը, նշելով, որ սա առաջին դեպքը չէ, երբ փորձում են այս մեթոդներով ահաբեկել կամ պատժել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերությանը եւ իրավապաշտպաններին:
Ոստիկանությունը պարտավոր է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել, շուտափույթ բացահայտելու համար հանցագործության անմիջական կատարողներին եւ պատվիրողներին, ապահովել բավարար հրապարակայնություն գործի ընթացքի մասին:
Կոչ ենք անում իշխանություններին հրապարակավ դատապարտել նմանատիպ բռնության դրսևորումները և աջակցել Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության եւ Գյումրու գրասենյակի բնականոն գործունեությունը շարունակելուն:
Հույս ենք հայտնում ու Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպությունը եւ Գյումրու գրասենյակը արագ կհաղթահարեն ժամանակավոր դժվարությունները, մնալով մարդու իրավունքների պաշտպանության դիրքերում այնպես հետեւողականորեն, ինչպես եղել են 15 տարի շարունակ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ, Գյումրի,
«Շիրակ Կենտրոն» ՀԿ, Գյումրի
«Բիոսոֆիա» ՀԿ, Գյումրի
«Մենք պլյուս» սոցիալական ՀԿ, Գյումրի
«Խորան Արդ» ՀԿ, Գյումրի
«Ունիսոն» ՀԿ, Երեւան
«Կրթության Ասպարեզ» ՀԿ, Գյումրի
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, Վանաձոր
«Իրավունքների տեղեկատվական կենտրոն», իրավապաշտպան ՀԿ, Գորիս,
«Արեւամանուկ» ընտանիքի եւ երեխայի խնամքի կենտրոն, Գյումրի
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երեւան
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, Երեւան
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» Երեւան
Երեւանի Մամուլի ակումբ
Համայնքային նախաձեռնությունների եւ քարոզչության կենտրոն
«Պետական կարիքների զոհեր» ՀԿ
Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն
«Մեղվիկ» ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան
«Լիարժեք կյանք» ՀԿ
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ
“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ
«Սրբազան Հող» ԲՀԿ
«Արաքս Կենտրոն» ԲՀԿ
«Անի» հաշմանդամ երեխաների ՀԿ
«Երեխաների հասարակություն» մանկապատանեկան ձեռնարկումների աջակցության կենտրոն ՀԿ
«Երիտասարդ կանանց քրիստոնեական «Ֆլորա» ասոցացիա ՀԿ
Ազատանի «Ազատան» համայնքային կենտրոն ՀԿ
«Միլիոն ու կես +1 Հայաստան Սփյուռք» Շիրակի մասնաճյուղ
Ագաթ հատուկ կարիքներով կանանց կենտրոն ՀԿ
«Լիկիդոն» գեղագիտական և բարոյահոգեբանական զարգացման ՀԿ

«Աջակից» ՀԿ
«Առաջնորդություն» ՀԿ
«Առողջ կենտրոն» վերականգնողական ՀԿ
«Արեն» ՀԿ
«Գեոֆոն» ՀԿ
Գյումրու երտասարդ ընտանիքներին աջակցող «Նոյեմի» ՀԿ
«Գյումրու զարգացման հիմնադրամ» ՀԿ
«Կանանց զարգացման կենտրոն» ՀԿ
«Գյումրու հաշմանդամների միություն» ՀԿ
«Երաշխիք» ՀԿ
«Երրորդ բնություն» ՀԿ
«Զոհված ազատամարտիկների ընտանիք» ՀԿ
«Կայունություն եւ առաջընթաց» ՀԿ
«Խորհրդատու» ՀԿ
«Կանայք հանուն ապագայի» ՀԿ
«Կանայք հանուն զարգացման» ՀԿ
«Համայնքային զարգացում եւ սոցիալական աջակցության կենտրոն» ՀԿ
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ
Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն Շիրակի մասնաճյուղ ՀԿ
«Մեղվիկ» համայնքային զարգացման հիմնադրամ
«Նոր սերունդ» ՀԿ
«Սիրարփենի» ՀԿ
«Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
«ՄԷԿ» մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» կրթամշակութային վերլուծությունների եւ զարգացման ՀԿ
Գորիսի լրագրողների «Շառավիղ» ակումբ
«Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» ՀԿ Դիլիջանի բնապահպանական տեղեկատվության (Օրհուս) կենտրոն
Էկոտուրզմի ասոցիացիա
Քաղաքային հետազոտությունների կենտրոն
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ
Հայաստանի հելսինկյան կոմիտե