Հովիկ Աբրահամյան. «Կառավարությունը պետք է բացատրություն տա»
Այսօր Գյումրի կատարած այցի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ադրադարձել է «Ֆորբս» ամսագրի հրապարակած ցանկին, համաձայն որի Հայաստանը վատագույն տնտեսություն ունեցող երկրների շարքում 2–րդն է։ Հովիկ Աբրահամյանը նախ ասել է, որ դա վատ է, իրենց համար շատ ցավալի փաստ, և որ այդ հարցը մեկ օր առաջ քննարկվել է։
–Բավականին մտահոգ ենք։ Վարչապետին ասել ենք, որ անպայման արձագանքի այդ տեղեկատվությանը, եթե այն համապատասխանում է իրականությանը, ասի, որ համապատասխանում է, իսկ եթե ո՛չ, ապա անհրաժեշտ է հերքել,–հայտարարել է ԱԺ նախագահը,–կառավարությունը պետք է բացատրություն տա, ու առհասարակ ես այն կարծիքին եմ, որ ցանկացած նմանատիպ հայտարարության կառավարությունը պետք է արձագանքի՝ ինչո՞ւ է այդպես, կամ եթե այդպես չէ, հերքի։

Դերենիկ Մալխասյան
Գյումրի