Հովիկ Աբրահամյան. «Փողոցներում խոսելն արդյունք չի տալիս»
Այսօր շիրազյան մշակութային օրերին մասնակցելու համար Գյումրի էր այցելել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որին ուղեկցում էին պատգամավորներ «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից: ԱԺ նախագահը Շիրազի տուն–թանգարանի դիմաց ծավալուն հարցազրույց է տվել լրագրողներին, որտեղ անդրադարձել է նաև ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը՝ նշելով, որ երկխոսության ներկայիս ձևաչափն ընդունելի է իշխանությունների համար, և առաջիկայում այն փոփոխության չի ենթարկվելու։
«Սպառնալիքներն ի սկզբանե դատապարտված են անհաջողության: Ես գտնում եմ, որ երկխոսության ձևաչափը, որ կա, նորմալ է: Համերաշխ, հանդուրժող գնանք առաջ: Մենք առաջիկայում կհնչեցնենք մեր մոտեցումները, պատկերացումները երկխոսության ձևաչափի վերաբերյալ: Մենք պատրաստ ենք ԱԺ ամբիոնը տրամադրել խնդիրների քննարկման համար. ԱԺ ամբիոնն իրոք այն ամբիոնն է, որտեղ պետք է քննարկվեն խնդիրները: Փողոցներում խոսելն արդյունք չի տալիս»,–ասել է Հովիկ Աբրահամյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի