Ինչո՞ւ են հայաստանցիները ցանկանում հանգստանալ ո՛չ Հայաստանում
Ամռան ամիսներին շատանում է արտասահմանում հանգստացող Հայաստանի քաղաքացիների թիվը։ Նրանք նախընտրում են հատկապես հարևան երկրները՝ Վրաստանն ու Թուրքիան։ Մեր քաղաքացիների մեծ մասը պատճառաբանում է, որ Հայաստանում հանգստի համար ավելի մեծ գումար է անհրաժեշտ, քան, օրինակ, հարևան Վրաստանում։
Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2010թ. հունվար–սեպտեմբեր ամիսներին Հայաստանում մոտ 200 000 մարդ է հանգստացել։ Նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է մոտ 480 000 մարդ։
«7օր»–ը Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանին հարցրել է, թե որոնք են նման վարքագծի պատճառները։ Նրա խոսքերով՝ մարդն ազատ է իր հանգստի ընտրության գործում. «Քիչ մարդիկ են իրենց հանգիստը կազմակերպում հայրենիքում. մարդ անպայման ցանկանում է մեկնել այնտեղ, ուր չի եղել։ Հոգեբանորեն նա ուզում է տեսնել այն, ինչ չի տեսել»։
Բերելով ռուսների օրինակը՝ Ռ. Մինասյանը նշել է, որ նրանք տարեկան 30 մլրդ դոլար են դուրս տանում։ Ըստ նրա՝ զբոսաշրջությամբ զարգացած ցանկացած երկրում պետության եկամտի 30–40%–ը գալիս է ներքին զբոսաշրջությունից, այսինքն՝ մարդն իր վաստակած գումարը թողնում է իր երկրում։
Զրուցակցի հավաստմամբ՝ այժմ բավականին աշխատանքներ են տարվում, որպեսզի հայերը Հայաստանում հանգստանան։ Նա հատկապես կարևորել է այն հանգամանքը, որ Սևանում երկու լողափ է սարքվում, քանի որ ոչ բոլորը դուրս մեկնելու ու հանգստանալու հնարավորություն ունեն։
–Պետք է այնպես անենք, որ մեր ազգաբնակչության մեծ տոկոսը հանգստանա մեր երկրում,–նշել է մասնագետն ու ավելացրել, որ դրա համար անհրաժեշտ է, որ բնակավայրերը, հանգստյան տները, առողջարանները բարեկարգված լինեն, ավելի բարձր սպասարկում լինի, և, իհարկե, ավելի մատչելի գին։
–Պետությունը գնում է դրան, սակայն ասել, թե բավարար քայլեր են ձեռնարկվում, սխալ կլինի,–նկատել է Ռ. Մինասյանը։
Ըստ մեր զրուցակցի՝ հոկտեմբեր–մայիս ամիսներին շատ հանգստյան տներ ուղղակի փակ են։ Նա առաջարկում է այդ հանգստյան տների գներն իջեցնել, ինչը կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը, որն էլ մեծ սոցիալական խնդիր կլուծի երկրում։
Նա համոզված է, որ պետք չէ քննադատել նրանց, ովքեր այլ երկրներում են հանգստանում. «Մենք պետք է մեր երկիրը գովենք ու գովազդենք, ոչ թե փնովենք։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ այստեղ հանգստանալով՝ ինքը ներդրում է անում»։

7or.am