Աշխարհ

05.11.2021 11:17


Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են ընթանալ բարիդրացիական հունով. Աբդոլլահիան

Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են ընթանալ բարիդրացիական հունով. Աբդոլլահիան

Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները շարունակում են ընթանալ դրական, բարիդրացիական հունով: «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

«Կարող է կարծիքների տարբերություն լինել որոշ հարցերի շուրջ, սակայն կարևոր է, որ երկու կողմն էլ լուրջ ցանկություն ունի հաղթահարելու խոչընդոտները: Իմ գործընկեր Ջեյհուն Բայրամովն ու ես՝ երկու երկրի անունից կշարունակենք դրական շփումները և խորհրդակցությունները՝ հարաբերությունների լիակատար զարգացման և թյուրիմացությունները հաղթահարելու համար»,-հայտարարել է իրանցի նախարարը:

Աբդոլլահիանը հավելել է, որ այս համատեքստում իրենք համաձայնել են ակտիվացնել համագործակցությունը երկու կողմի միջև հանրային և մեդիադաշտի ավելի լավ կառավարման և համատեղ հանձնաժողով ստեղծելու համար:

«Մենք դիտարկում ենք մեր հարևաններին ինչպես մեր բարեկամների և գնահատում ենք բարեկամական հարաբերություններ պահպանելու սկզբունքները»,- շեշտել է դիվանագետը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը