Համաշխարհային բանկը Հայաստանին ավելի քան 200 մլն դոլար վարկ կտրամադրի
Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապին հայտարարել է, որ առաջիկա երկու տարիներին ՀԲ–ն Հայաստանին 200 մլն դոլարից ավելի գումար կտրամադրի։ Գումարի կեսը կտրամադրվի Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) միջոցով, որը նախատեսում է վարկավորման արտոնյալ պայմաններ, իսկ մյուս կեսը՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) միջոցով, որը նախատեսում է շուկայական վարկերին ավելի մոտ պայմաններ։
Միջոցների տրամադրման հիմնական ուղղությունները կլինեն ջրամատակարարման և ենթակառուցվածքային այլ ծրագրերը՝ կրթությունը, առողջապահությունը և այլն։
Մինչ օրս Հայաստանը ՀԲ–ից շուրջ 1,495 մլրդ դոլար աջակցություն է ստացել։