Լրահոս

07.07.2011 15:05


Նորիկ Կարապետյան. «Տեղական մարմինների իշխանափոխությունը Ջավախքում ունի գերազանցապես հակահայկական միտում»

–Ջավախքում սկսվել է տեղական մարմինների իշխանափոխություն. Ախալցխան վերջացրին, հիմա գալիս են Ախալքալաք: Հիմնական շեշտը դրված է Ախալքալակի վրա: Ի՞նչ են անում...թոշակային տարիքը պատճառաբանելով՝ ազգությամբ հայ ղեկավարներին հեռացնում են շրջանային վարչության գործադիր իշխանական պաշտոններից, ապա մրցույթ հայտարարում թափուր պաշտոնի համար, բայց վրացերենի գերազանց իմացությունը պարտադիր է: Այդպիսով իշխանության են գալիս գերազանցապես ազգությամբ վրացիներ,–այսօր հրավիրված ասուլիսում ասել է «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը։

Հարցին՝ ինչու ջավախահայերը չեն սովորում վրացերեն, Նորիկ Կարապետյանը պատասխանել է. «Վրացերեն սովորելը դժվար չէ, բայց մենք մեր լեզուն՝ հայերենը կորցնելու մտավախություն ունենք»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը