Աշխարհ

04.11.2021 16:45


Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 248 միլիոնը

Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 248 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 4-ի առավոտվա դրությամբ կազմել Է 248 միլիոն 80 հազար 479: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 21 հազար 452 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 46 միլիոն 252 հազար 513 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է 750 հազար 423-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 308 հազար 140-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել Է 459 հազար 191 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 21 միլիոն 835 հազար 785 հիվանդացած, մահացել Է 608 հազար 235 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 4-ի առավոտվա դրությամբ կազմել Է 646,2:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2311, Հնդկաստանում՝ 329, Բրազիլիայում՝ 2835 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը