Լրահոս

07.07.2011 14:58


Սիլվիո Բեռլուսկոնիին շաբաթական սեքսի «չափաբաժին» են նշանակել

Սիլվիո Բեռլուսկոնիին շաբաթական սեքսի «չափաբաժին» են նշանակել

Իտալիայի վարչապետ  Սիլվիո Բեռլուսկոնիի անձնական բժիշկն իր հաճախորդին շաբաթական սեքսի «չափաբաժին» է նշանակել։ Ումբերտո Սկապանինին հայտարարել է, որ 74–ամյա քաղաքական գործիչը կարող է սեռական հարաբերությունների  մեջ մտնել շաբաթական 6 օր՝ մեկ օրը թողնելով հանգստի համար։ Քաղաքական գործչի սեռական կյանքի մասին նա պատմել է «Novella 2000» ամսագրին։

Բժշկի խոսքերով՝ իր հաճախորդը կարողացել է հաղթահարել  շագանակագեղձի չարորակ ուռուցքն ու ներկա պահին կարող է իրեն թույլ տալ ավելի հաճախ  զբաղվել սեքսով, քան նրա հասակակիցները։ Ումբերտո Սկապանինին ընդգծել է, որ Բեռլուսկոնին իր տարիքի համեմատ շատ լավ վիճակում է։

Սակայն բժիշկը նշել է, որ, չնայած ամուր  առողջությանը, Բեռլուսկոնին պետք է նաև իրեն հանգիստ տա։ Այսպես, բացի սեքսից, 1–օրյա հանգստից, իտալական վարչապետին բժիշկը խորհուրդ է տվել շուրջ 45 րոպե հետճաշային քուն։

Իսկ թե երբ է Բեռլուսկոնին շագանակագեղձի ուռուցք ունեցել, բժիշկը չի հստակեցրել։ Նա նաև  չի  պատմել՝ որքան ժամանակ է վարչապետը  բուժվել։

Իտալիայի  վարչապետը համարվում  է ժամանակակից ամենասիրառատ քաղաքական գործիչներից մեկը։

Նրա բազմաթիվ սիրային կապերի մասին գրում են թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան լրատվամիջոցները։

Անձամբ Բեռլուսկոնին երբեք չի թաքցրել իր սերը հակառակ սեռի  ներկայացուցիչների  նկատմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը