Լրահոս

07.07.2011 14:35


Հանրային միջոցառում ի պաշտպանություն ջավախքահայության իրավունքների

2011թ. հուլիսի 21-ին լրանում է ջավախքահայ քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ Վահագն Չախալյանի բանտարկության երրորդ տարին: Նա վրաց իշխանությունների կողմից  դատապարտվել է 10 տարվա ազատազրկման շինծու մեղադրանքների հիման վրա, որոնք ուղղակիորեն առնչվում են նրա ազգային-քաղաքական գործունեությանը:

Այդ կապակցությամբ, ս.թ. հուլիսի 8-ին, ժամը 19:00-ին Երևանի կամերային երաժշտության տանը կայանալու է հանրային միջոցառում ի պաշտպանություն Վահագն Չախալյանի և ջավախքահայության իրավունքների: Միջոցառման ընթացքում քննարկվելու են ջավախքահայության խնդիրների շուրջ ընթացող ներկա զարգացումները:

Միջոցառման կազմակերպիչ՝ Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդ:

Մուտքն ազատ է:

«Երկիր» միություն

Այս խորագրի վերջին նյութերը