Բոլիվիայի ԱԳՆ-ն հետ է կանչել Պարագվայում երկրի դեսպանին TikTok-ում հրապարակված տեսանյութի համար
Բոլիվիայի արտաքին գործերի նախարարությունը որոշել է հետ կանչել և փոխարինել Պարագվայում հանրապետության դեսպանին TikTok-ում տեսանյութի պատճառով, որը վիրավորական է համարվել հարևան երկրում։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Պարագվայի Հանրապետությունում դեսպան Մարիո Քրոնեմբոլդ Ապոնտեի մեղքով տեղի ունեցած դիվանագիտական թյուրիմացության կապակցությամբ հայտնում ենք, որ նա անմիջապես կանչվել է Լա Պաս Բոլիվիայի ԱԳՆ։ Զեկույցը ստանալուց և այն գնահատելուց հետո դեսպան Քրոնեմբոլդը պաշտոնանկ է արվել»,-ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Պարագվայի խորհրդարանականների ստորին պալատը քվեարկել էր Բոլիվիայի դեսպանին պերսոնա նոն գրատա ճանաչելու օգտին։ Սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ Քրոնեմբոլդը TikTok-ում տեսանյութ էր տեղադրել, որում նա կատակով խոսում է Պարագվայի ավանդական ըմպելիքի՝ տեռեռայի մասին և պատկերում տեղացիներին բնորոշ խոսքի ձևը։

Աղբյուրը՝ news.am