Լրահոս

07.07.2011 13:59


«Էկոլուր» ՀԿ–ի նախագահը անհագստացած է հանքերի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման մակարդակից

«Էկոլուր» ՀԿ–ի նախագահը անհագստացած է հանքերի շահագործման հետևանքով շրջակա միջավայրի աղտոտման մակարդակից

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Էկոլուր» ՀԿ–ի նախագահ Ինգա Զառաֆյանը անհանգստություն է հայտնել Հայաստանում հանքերի շահագործումից ստացվող թափոնների ու դրանց վնասակարության առնչությամբ։

Նրա խոսքերով՝ Հայաստանում այժմ 30 մետաղական հանք կա, որից 22–ը շահագործվում է, իսկ սրանցից 9–ը ոսկու հանքեր են։

Բանախոսի հավաստմամբ՝ հանքարդյունաբերող ընկերությունները թափոնները թողնում են նույն տեղում, սակայն ոչ մի ընկերություն այդ թափոնների և պոչամբարների համար  պետբյուջե գումար չի մուծում։

–Ընդերքի մասին օրենսգրքում ոչ մի դրույթ չի պարտավորեցնում ոլորտով զբաղվող ընկերություններին թափոնների համար փոխհատուցում կամ հարկ վճարել,–նկատել է նա։

«Էկոլուր» ՀԿ–ի նախագահը մտահոգություն է հայտնել, որ բացի մի քանի ընկերություններից, մնացածն անցել են բաց եղանակով շահագորման, ինչը ահավոր ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։ Օրինակ բերելով Սոթքի ոսկու հանքավայրի շահագործումը՝ բնապահպանը նշել է, թե Սոթք և Մասրիկ գետերի նստվածքն ամբողջությամբ համապատասխանում է հանքավայրի բաղադրիչներին, իսկ այդ գետերը սնում են Սևանա լիճը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը