Microsoft-ը նոր տեխնոլոգիա է ներդնում իր ամպային հաշվողական ծառայությունները մրցակիցներին միացնելու համար
Microsoft-ը հայտարարել է տեխնոլոգիաների նոր փուլի մասին՝ իր ամպային հաշվողական ծառայությունները տվյալների կենտրոններ փոխանցելու համար, որոնք իրեն չեն պատկանում՝ ներառյալ իր մրցակիցների ամպային տվյալների կենտրոնները, հայտնել է Reuters-ը։
Microsoft-ի ղեկավարների ու վերլուծաբանների խոսքով՝ ռազմավարությունը առանցքային է դարձել ամպային հաշվողական ենթակառուցվածքի շուկայում ընկերության աճի համար, որը Gartner հետազոտական ընկերությունը գնահատում է 64.3միլիարդ դոլար, իսկ Microsoft-ը զիջում է միայն շուկայի առաջատար Amazon.com-ի Web Services-ին:
Microsoft-ի ռազմավարությունը կայանում է առավել շահավետ ամպային ծրագրային ծառայությունների ստեղծման մեջ, ինչպիսիք են տվյալների բազայի գործիքները, որպեսզի հնարավոր լինի աշխատել սեփական տվյալների կենտրոններում, որոնք պատկանում են հաճախորդներին կամ նույնիսկ այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Amazon-ը:
Microsoft-ի ամպային տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի ղեկավար Սքոթ Գաթրին Reuters-ին ասել է, որ այդ քայլը որոշ հաճախորդների համոզել է օգտվել ծառայությունից, երբ միշտ չեն կարող օգտագործել Microsoft-ի տվյալների կենտրոնները: Royal Bank of Canada-ն բախվում է իրավաբանական պահանջների՝ իր որոշ հաշվողական ռեսուրսներ սեփական տվյալների կենտրոններում տեղավորելու համար և օգտագործում է Azure Arc կոչվող տեխնոլոգիան՝ այդ հարմարությունները Microsoft-ի ամպին միացնելու համար, ասել է Գաթրին:
«Տեղաշարժման ազատությունը հաճախորդներին թույլ է տալիս այս ծառայություններից օգտվելիս իրենց ավելի հարմարավետ զգալ»:
Microsoft-ը նոր տեխնոլոգիա է ներդնում իր ամպային հաշվողական ծառայությունները մրցակիցներին միացնելու համար
Microsoft-ը հայտարարել է տեխնոլոգիաների նոր փուլի մասին՝ իր ամպային հաշվողական ծառայությունները տվյալների կենտրոններ փոխանցելու համար, որոնք իրեն չեն պատկանում՝ ներառյալ իր մրցակիցների ամպային տվյալների կենտրոնները, հայտնել է Reuters-ը։
Microsoft-ի ղեկավարների ու վերլուծաբանների խոսքով՝ ռազմավարությունը առանցքային է դարձել ամպային հաշվողական ենթակառուցվածքի շուկայում ընկերության աճի համար, որը Gartner հետազոտական ընկերությունը գնահատում է 64.3 միլիարդ դոլար, իսկ Microsoft-ը զիջում է միայն շուկայի առաջատար Amazon.com-ի Web Services-ին:
Microsoft-ի ռազմավարությունը կայանում է առավել շահավետ ամպային ծրագրային ծառայությունների ստեղծման մեջ, ինչպիսիք են տվյալների բազայի գործիքները, որպեսզի հնարավոր լինի աշխատել սեփական տվյալների կենտրոններում, որոնք պատկանում են հաճախորդներին կամ նույնիսկ այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Amazon-ը:
Microsoft-ի ամպային տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի ղեկավար Սքոթ Գաթրին Reuters-ին ասել է, որ այդ քայլը որոշ հաճախորդների համոզել է օգտվել ծառայությունից, երբ միշտ չեն կարող օգտագործել Microsoft-ի տվյալների կենտրոնները: Royal Bank of Canada-ն բախվում է իրավաբանական պահանջների՝ իր որոշ հաշվողական ռեսուրսներ սեփական տվյալների կենտրոններում տեղավորելու համար և օգտագործում է Azure Arc կոչվող տեխնոլոգիան՝ այդ հարմարությունները Microsoft-ի ամպին միացնելու համար, ասել է Գաթրին:
«Տեղաշարժման ազատությունը հաճախորդներին թույլ է տալիս այս ծառայություններից օգտվելիս իրենց ավելի հարմարավետ զգալ»:
Աղբյուրը՝news.am