Լրահոս

07.07.2011 12:54


Ջրվեժի լճում մարդ է խեղդվել

Հուլիսի 6-ին ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Ձորաղբյուր ավտոճանապարհին գտնող «Ջրվեժ» անտառ-պարկի արհեստական լճում խեղդվել է քաղաքացի:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Ժամը 15.36-ին փրկարարների ուժերով լճից դուրս է բերվել Երևան քաղաքի բնակիչ 1988թ. ծնված Մարատ Հակոբյանի դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Այս խորագրի վերջին նյութերը