Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Չինաստանի միջև
Հուլիսի 4-5-ը ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական խորհրդատվություններն անցկացնելու նպատակով Չինաստանում էր գտնվում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանի գլխավորած պատվիրակությունը: Չինական կողմի պատվիրակությունը ղեկավարում էր ՉԺՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Չեն Գոպինը:
Հուլիսի 4-ին ՉԺՀ ԱԳՆ-ում կայացած խորհրդատվությունների ընթացքում կողմերը քննարկեցին ՀՀ և ՉԺՀ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման հետ կապված հարցեր, համագործակցությունը ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Մտքեր փոխանակվեցին գիտության, մշակույթի, կրթության և այլ բնագավառներում նոր համատեղ ծրագրերի ու փոխանակումների իրականացման վերաբերյալ: Շահագրգիռ քննարկում ծավալվեց նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության գործնական նախագծերի և փոխադարձ ներդրումների իրականացման շուրջ: Սերգեյ Մանասարյանը չինական կողմին տրամադրեց տեղեկատվություն տարածաշրջանային խնդիրների, ինչպես նաև հարևան պետությունների հետ հարաբերությունների վերջին զարգացումների վերաբերյալ:
Հուլիսի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Չինաստանի արտաքին գործերի նախարար Յան Ձիեչին: Անդրադառնալով կայացած խորհրդատվությունների արդյունքներին` Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը դրական գնահատեց միջպետական շփումների դինամիկան և կարևորեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և ընդլայնման անհրաժեշտությունը: Երկուստեք շեշտվեց, որ 2012թ. նշվող երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարելիցին կողմերը լուրջ առաջխաղացում են արձանագրել քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության բնագավառներում: Այս առումով ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորեց 2012թ. ընթացքում բարձր մակարդակի փոխայցելություններ կազմակերպելու հարցը:
Այցի շրջանակներում ՀՀ ԱԳ փոխնախարարը աշխատանքային հանդիպումներ ունեցավ նաև ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Չուն Շանի, Արդի միջազգային հարաբերությունների ակադեմիայի փոխնախագահ Ցի Ջիեյի և Շանհայի փոխքաղաքապետ Շա Խայպինի հետ: