Լրահոս

07.07.2011 11:24


Գանձասարի սկանդալային պատի հնադարյա ծագումը խաբկանք է. Լևոն Հայրապետյանի պարզաբանումները

Գանձասարի սկանդալային պատի հնադարյա ծագումը խաբկանք է. Լևոն Հայրապետյանի պարզաբանումները

Արդեն 2 օր  է,  ինչ  ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում իրական սկանդալ է հասունացել` Արցախում գտնվող Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար) շրջապատող պարսպի սալիկապատման շուրջ: Աղմկահարույց լուսանկարների հայտնվելու առաջին իսկ օրը մամուլում պարզաբանումներով հանդես եկավ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը: Ըստ նրա, հնադարյա պարսպի երեսպատման գաղափարը պատկանել է մոսկվայաբնակ հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին:

Այդ տեղեկատվության հիման վրա «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը երեկ մամուլի միջոցով դիմեց Հայրապետյանին` կոչ անելով հրահանգել «կասեցնել  Գանձասարում իրականացվելիք բարբարոսությունը»: «Մենք հակված ենք ենթադրելու, որ Լևոն Հայրապետյանը, ում վստահված անձինք իր միջոցներով իրականացնում են 13-րդ դարի պարսպի «երեսպատումը», պարզապես տեղյակ չէ տեղի ունեցող խայտառակության մասին»,- ասված էր երեկվա հաղորդագրության մեջ:

Երեկոյան երիտասարդական նախաձեռնության անդամներին հաջողվեց կապվել Լևոն  Հայրապետյանի հետ, ով տեղեկացրեց, որ Գանձասարը շրջապատող պարիսպը կառուցվել է ոչ թե 13-րդ դարում, այլ 20-րդ դարի 80-ական թվականներին: Հայրապետյանի խոսքերով, ներկա պահին պարիսպն իր անորակության պատճառով սկսել է քանդվել, ինչը կանխարգելելու համար նա որոշել է երեսպատել այն տրավերտինե (ավելի  վաղ  սխալմամբ նշվում էր  մարմարե) սալիկներով, որոնք, այն նույն հանքից են, որտեղի քարերով 13-րդ դարում կառուցվել է Գանձասարի վանական համալիրը:

Առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ ԼՂՀ կառավարությանն առընթեր պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրության բաժնի պետն իր հարցազրույցներում մի քանի անգամ հաստատել է պարսպի` 13-րդ դարի կառույց լինելը, իսկ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, փոխանակ իրազեկելու, որ այն կառուցվել է ընդամենը 30 տարի առաջ, և լռեցնելու անիմաստ աղմուկը, լրատվամիջոցների հարմանն ի պատասխան ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից, ինչն, ըստ Արցախում շրջանառվող լուրերի, պայմանավորված է նրա ու Լևոն Հայրապետյանի միջև գոյություն ունեցող տարաձայնություններով: Փաստորեն, թեմի առաջնորդին ձեռնտու էր եկեղեցու բարերարի վարկաբեկումը:

Իսկ, այն, որ Արցախի թեմի առաջնորդին, ինչպեսև Հայ Առաքելական եկեղեցու բազմաթիվ այլ բարձրաստիճան սպասավորներին, քրիստոնեական պատվիրաններից առավել հետաքրքրում են շքեղ բարեմասնություննրով տիկնայք և արտասահամանյան էլիտար ավտոմեքենաների վերջին մոդելները` Հայաստանում հայտնի է բոլորին: Որքան էլ պարադոքսալ չի հնչում, բայց կրծքերի խաչը ծառայում է նրանց իբրև անբարո կյանքով ապրելու ինդուլգենցիա…

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը