Գյուղնախարարությունը չի ցանկանում օգնել աղքատ գյուղացուն
Հանրապետության բազմաթիվ գյուղեր այսօր հայտնվել են աղետալի վիճակում: Նոր թափ է ստացել արտագաղթը, խորացել է գյուղական աղքատությունը, անբարենպաստ եղանակի պատճառով բազմաթիվ գյուղացիներ կանգնած են սովի վտանգի առջև և ի վիճակի չեն մարելու բանկերից վերցրած վարկերը: Գյուղերում չեն ստեղծվում նոր աշխատատեղեր:
Երկրի մշակելի հողերի մեծ մասը այսօր չի մշակվում, ավելին` դեգրադացվում է, որովհետև աղքատ գյուղացին ի վիճակի չէ այն մշակել, իսկ պետության կողմից չի ստանում համապատասխան աջակցություն: Գյուղնախարարությունը փոխանակ օգնի աղքատ գյուղացուն` մշակելու հողը, ս.թ. ապրիլի 29–ի կոլեգիայի նիստում քննարկեց «ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման□ հայեցակարգ, որով նախատեսվում է»... փոքրչափերիգյուղացիականտնտեսություններիլուծարում կամ վերակազմավորում … և ... խոշորապրանքարտադրողներիկողմիցհողերիկենտրոնացում...»: Կոլեգիայում միայն ես դեմ արտահայտվեցի այդ նախագծին, մտավախությունս հայտնելով, որ գյուղացուց խլելով իր հողը` ապրուստի միակ միջոցը, նրան վերածելուենէժան, վարձուաշխատուժի` մատնելով սովի: Ցավալին այն է, որ աղքատ գյուղացուն ոտքի կանգնեցնելու փոխարեն, նրան է’լ ավելի են մղում աղքատության գիրկը: Փոխարենը` ես առաջարկեցի քննարկել «Պայմանագրային կոոպերացիան գյուղատնտեսության բնագավառում» ծրագրային հիմնադրույթի նախագիծը, որը մշակվել է «Ֆերմերային Շարժում» գյուղացիական ՀԿ –ի կողմից և բազմիցս քննարկվելևհավանությանէարժանացել բազմաթիվ գյուղացիների, գիտնականների, մասնագետների, ինչպես նաև` պետական, միջազգային և ոչկառավարական որոշ կառույցների ներկայացուցիչների կողմից:
Ս.թ. հունիսի 29 –ին տեղի ունեցավ գյուղնախարարության կոլեգիայի հերթական նիստ` «Պայմանագրայինկոոպերացիանգյուղատնտեսությանբնագավառում»օրակարգով: Իմ զեկույցում ես ներկայացրեցի ՀՀ–ում հողերի խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը և այս առումով պայմանագրային կոոպերացիայի ներդրման առավելությունները: «Ֆերմերային Շարժում» ՀԿ–ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր և մասնատված գյուղատնտեսական հողակտորների վրա առանձին տնտեսություններով գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելն արդարացված չէ, իսկ հողերի խոշորացման շնորհիվ կնվազեն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բերքահավաքի հետ կապված տնտեսական ծախսումները, կնվազի արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը, կհեշտանա գյուղացու ստացած բերքի իրացման կազմակերպումը, լիարժեք և արդյունավետ կօգտագործվեն գոյություն ունեցող ոռոգման ցանցը, գյուղատնտեսական հողատեսքերը, գյուղտեխնիկան և Հայաստանի բնական պաշարները, արդյունավետ կօգտագործվի առկա գյուղատնտեսական մասնագիտական և աշխատանքային ներուժը, կբարձրանա գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումների կիրառման արդյունավետությունը, գյուղատնտեսությունը կզարգանա, տեղի կունենա գյուղատնտեսական արտադրանքի աճ:
Ըստ սահմանման` «... Պայմանագրային կոոպերացիան աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիներին օգնելու, նրանց նոր ձևավորված մանր բուրժուազիայից (ֆեոդալներից) և գյուղատնտեսական արտադրությունը խոշոր կապիտալի շահագործումից պաշտպանելու միջոց է, ինչպես նաև` գյուղատնտեսական մանր ապրանքարտադրողներին միջազգային գյուղատնտեսական շուկա դուրս գալու, խոշոր ապրանքարտադրողների հետ մրցակցելու և միջազգային տարբեր գյուղատնտեսական միավորումների հետ ընդհանուր տնտեսությունների մեջ ներգրավվելու առավել մատչելի ուղի է …»:
Գյուղերում պայմանագրային կոոպերացիա իրականացնելու նպատակն է` կամավորության հիմունքներով միավորել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիներին` ձևավորելով գյուղացիական միավորումներ և գյուղացիների սեփականաշնորհված հիմնական միջոցները` հող, այգի, անասուն, և այլն, ու նախօրոք կազմված պայմանագրերի համաձայն` գյուղերում կազմակերպել գյուղմթերքների համատեղ արտադրություն: Ըստ նախագծի` կոլեկտիվի անդամ հանդիսացող յուրաքանչյուր գյուղացի կոլեկտիվի հետ համաձայնեցնում և կնքում է պայմանագիր իր սեփականաշնորհված հողատարածքը որոշակի երկարատև ժամկետով (10 տարուց ոչ պակաս) կոլեկտիվի մյուս անդամների հողատարածքներին միավորելու և համատեղ օգտագործելու համար: Համաձայն կոլեկտիվի կանոնադրության, պայմանագրում նշված ժամկետից շուտ գյուղացին իրավունք չունի իր հողակտորով դուրս գալ կոլեկտիվից, քանի որ այդ հողակտորների վրա կոլեկտիվի անդամների կողմից արդեն ներդրված կլինեն որոշակի գումարներ: Պայմանագրում նշված ժամկետը լրանալուց հետո գյուղացին կարող է երկարացնել պայմանագրի ժամկետը` մնալով կոլեկտիվում կամ կարող է իր հողակտորով դուրս գալ կոլեկտիվից: Կոլեկտիվի անդամների սեփականությունը հանդիսացող հողակտորները միավորելու և համատեղ օգտագործելու կոլեկտիվ պայմանագիրը քննարկում և հաստատում է կոլեկտիվի Ընդհանուր ժողովը: Պայմանագրային կոոպերացիայի կիրառման դեպքում, հողերի խոշորացման ակնկալվող դրական արդյունքներից բացի, նաև կնվազի աղքատությունը գյուղերում և կկարգավորվի գյուղացիների սոցիալական վիճակը, անկախ գյուղացիների ֆինանսատնտեսական հնարավորություններից, գյուղերում կստեղծվեն ապրելու և աշխատելու համար նորմալ պայմաններ, կժողովրդավարացվի տնտեսական կյանքը գյուղերում, կձևավորվի գյուղացիների միջին խավ, կստեղծվի սոցիալական արդարության հասարակարգ, կպաշտպանվեն գյուղացիների իրավունքներն ու շահերը, կկանխվի գյուղերից արտագաղթը, կխթանվի գյուղատնտեսական տարաբնույթ կոոպերատիվների, այդ թվում` գյուղատնտեսական մթերքների իրացման, մատակարարումների և սպասարկումների կոոպերատիվների ձևավորումն ու արդյունավետ գործունեությունը, կավելանա գյուղական բնակավայրերում զբաղվածության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառի մասնագետները կունենան կայուն աշխատանք, գյուղացիները ի վիճակի կլինեն ժամանակին վճարելու պետության հարկերը, կգործի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը, գյուղերի վերականգնման և զարգացման համար հնարավոր կլինի ստեղծել որոշակի համապատասխան միջոցներ:
Կոլեկտիվներին տնտեսական գործունեություն իրականացնելու համար առաջարկվում էր պետության աջակցությունը, մասնավորապես` 10 տարի ժամկետով վարկ (առաջին 3 տարին անտոկոս, մնացած տարիներին` 5 տոկոս դրույքաչափով), անվճար գյուղտեխնիկա (1 հատ տրակտոր իր գյուղգործիքներով` 50–ից 100 անդամ ունեցող կոլեկտիվների համար), կես գնով` պարարտանյութ, սերմնացու, թունաքիմիկատներ և դիզվառելիք, առաջին տարին կոլեկտիվներին ազատել ոռոգման ջրի և հողի հարկերից, պետբյուջեով նախատեսել գյուղմթերքների պետական պարտադիր գնումներ աղքատ գյուղացիներով ձևավորված կոլեկտիվներից (շուկայականից բարձր գներով):
Ներկայացված նախագիծը, ինչպես և սպասվում էր, մերժվեց: Կոլեգիայի որոշ անդամներ կարծես թե մրցավազք էին մտել, թե ով ավելի շատ կքննադատի ներկայացված նախագիծը և նախարարի աչքին ավելի □պուպուշ□ կերևա: Նրանց մի մասը առավել վրդոհված էր իմ զեկույցի նախաբանում գրված □... վերջին տարիներին Հայաստանում իրականացված և իրականացվող սխալ ագրարային քաղաքականության հետևանքով ֆեոդալիզմը ներխուժել է հայկական գյուղեր, որպես արդյունք` խորացել է գյուղական աղքատությունը, աճել է գյուղական արտագաղթը, բազմաթիվ գյուղացիներ խրված են օրեցօր աճող հարկերի, վարկերի, պարտքերի ու տոկոսների մեջ, գյուղատնտեսություն էլ հետզարգացում է ապրում...» տողերից: Որպես իրականացված սխալ ագրարային քաղաքականության հետևանք, ես նրանց հիշեցրեցի սակավահող Հայաստանում մշակելի հողերի կեսից ավելին չմշակելը և հողերի դեգրադացիան: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը խոսեց նախագծում նշված պետության աջակցության անհնարինության մասին: Սակայն նախարարին ես հուշեցի ճապոնական դրամաշնորհով ՀՀ ներկրված անվճար գյուղտեխնիկայի, պետության կողմից սերմնացուի, պարարտանյութի, թունաքիմիկատի և դիզվառելիքի գնման գների հնարավոր սուբսիդավորման, արտերկրից շատ ցածր տոկոսներով ՀՀ մտնող վարկերի, բանակի և այլ կարիքների համար աղքատ կոլեկտիվներից իրականացվելիք հնարավոր գնումների մասին: Բոլոր դեպքերում ես այն կարծիքին եմ, որ եթե լինի աջակցելուցանկություն և պետականսրտացավություն,ապա միջոցներ միշտ էլ կգտվեն:
Երբ տարիներ առաջ միայն «Ֆերմերային Շարժում» ՀԿ–ն էր խոսում գյուղերում կոոպերացիա իրականացնելու մասին, ապա այժմ` շատերն (այդ թվում նաև` գյուղնախարարությունը) են սկսել խոսել կոոպերացիայից: Իսկ որոշ գյուղացիներ էլ, հայտնվելով շփոթության ու մոլորության մեջ, անգամ ոգևորված խոսում են խորհրդային կոլտնտեսության (որպես կոոպերացիայի տեսակի) վերականգնման մասին: Սակայն ես այն կարծիքին եմ, որ ՀՀ –ում նախընտրական շրջան է, և կոոպերացիայի մասին ինտենսիվ խոսակցությունները միայնքաղաքականնպատակներեն հետապնդում, և աղքատ գյուղացին դրանից ոչ մի օգուտ էլ չի ստանա, ինչպես չստացավ ֆիզիկական անձանցով ձևավորված, մեքենայացված ծառայություններ իրականացնող կոոպերատիվներից (հիշու՞մ եք` ասում էին, թե «Գյուղտեխնիկա» են վերականգնում):
Գյուղնախարարության ներկայիս գործունեությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե նախարարությունն աշխատում է միայն հարուստներին ավելի հարստացնելու համար: Որպես ասվածիս վառ օրինակ, հիշեցնեմ, որ ներկրված ցորենի սերմնացուն հատկացվեց 15 հա -ից ավելի հողատարածք ունեցողներին կամ` գյուղտեխնիկան կես գնով տրվեց 40 հա-ից ավելի հողատարածք ունեցողներին: Որպես արդյունք` հարուստը է’լ ավելի է հարստանում, իսկ աղքատն` է’լ ավելի աղքատանում:
Կոլեգիան, մերժելով ներկայացված փաստաթուղթը, որոշեց այնուամենայնիվ նախագծից առանձնացնել որոշ մտքեր` դրանք հետագայում մշակվելիք փաստաթղթերում օգտագործել համար:
Որքան էլ գյուղատնտեսությունը երկրում հայտարարվի գերակա ուղղություն, գյուղում էլ իրականացվի «դեմքով դեպի գյուղը» օպերացիա (կանգնել գյուղացու կողքին կամ նրան «մի բուռ գարի» և «մի բուռ խոստում» տալ), միևնույն է` գյուղացին չի զգում գյուղնախարարության աջակցությունը և անգամ գոյությունը կամ` «… հալվա ասելով բերանդ չի քաղցրանա …»:
Այսօր աշխարհի ողջ մարդկությունը կանգնած է պարենային ճգնաժամի առջև: Պարենամթերքի համաշխարհային դեֆիցիտը իր հետ բերել է գյուղմթերքների միջազգային գների նոր թանկացումներ:
Այդ պատճառով, կարծում եմ, ՀՀ իշխանությունները լուրջ անելիքներ ունեն, մասնավորապես` □կարկատան□ միջոցառումներ իրականացնելու փոխարեն, անհրաժեշտ է առաջնահերթ և անհապաղ իրականացնել լուրջ մշակված ու արդյունավետ ծրագրեր, նպատակաուղղված` գյուղական աղքատության վերացմանը և բնակչությանը անհրաժեշտ պարենամթերքով ապահովմանը:
Ամփոփելով խոսքս, ասեմ, որ նախագծի մերժումից տուժեց ոչ թե «Ֆերմերային Շարժում» ՀԿ –ն, այլ տուժեցաղքատգյուղացին, իսկ նախագիծը կոլեգիայի քննարկմանը դնելով, գյուղնախարարը ցանկացավ միայն ցույց տալ, որ հարգվում է կոլեգիայի ընդիմախոս անդամի, գյուղացիական ՀԿ–ի նախագահի առաջարկը: Ստացվում է` մենք փորձում ենք օգնել գյուղնախարարությանը, մշակում ենք նախագիծ, պատրաստակամություն ենք հայտնում աջակցել, սակայն նախարարությունից պատշաչ արձագանք չենք ստանում: Ակամայից մտածում ես, որ նախագծի մերժման հիմնական պատճառը կարող է լինել որոշ աղքատ գյուղերում ծրագրերի փորձնական իրականացման դրական արդյունքը: Դրական արդյունքի դեպքում ակնկալվում են ծրագրի ներդրման նոր առաջարկները այլ գյուղերից, որն էլ հենց, հավանաբար, մտահոգում է գյուղնախարարությանը:
ՍարգիսՍեդրակյան
ՀՀ գյուղնախարարության կոլեգիայի անդամ
«Ֆերմերային Շարժում» ՀԿ–ի նախագահ,
ՀՀ կառավարության Կայուն զարգացման ծրագրի
Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահի պաշտոնակատար
Գյուղնախարարությունը չի ցանկանում օգնել աղքատ գյուղացուն
Հանրապետության բազմաթիվ գյուղեր այսօր հայտնվել են աղետալի վիճակում: Նոր թափ է ստացել արտագաղթը, խորացել է գյուղական աղքատությունը, անբարենպաստ եղանակի պատճառով բազմաթիվ գյուղացիներ կանգնած են սովի վտանգի առջև և ի վիճակի չեն մարելու բանկերից վերցրած վարկերը: Գյուղերում չեն ստեղծվում նոր աշխատատեղեր:
Երկրի մշակելի հողերի մեծ մասը այսօր չի մշակվում, ավելին` դեգրադացվում է, որովհետև աղքատ գյուղացին ի վիճակի չէ այն մշակել, իսկ պետության կողմից չի ստանում համապատասխան աջակցություն: Գյուղնախարարությունը փոխանակ օգնի աղքատ գյուղացուն` մշակելու հողը, ս.թ. ապրիլի 29–ի կոլեգիայի նիստում քննարկեց «ՀՀ-ում գյուղացիական տնտեսությունների խոշորացման□ հայեցակարգ, որով նախատեսվում է»... փոքր չափերի գյուղացիական տնտեսությունների լուծարում կամ վերակազմավորում … և ... խոշոր ապրանքարտադրողների կողմից հողերի կենտրոնացում...»: Կոլեգիայում միայն ես դեմ արտահայտվեցի այդ նախագծին, մտավախությունս հայտնելով, որ գյուղացուց խլելով իր հողը` ապրուստի միակ միջոցը, նրան վերածելու են էժան, վարձու աշխատուժի` մատնելով սովի: Ցավալին այն է, որ աղքատ գյուղացուն ոտքի կանգնեցնելու փոխարեն, նրան է’լ ավելի են մղում աղքատության գիրկը: Փոխարենը` ես առաջարկեցի քննարկել «Պայմանագրային կոոպերացիան գյուղատնտեսության բնագավառում» ծրագրային հիմնադրույթի նախագիծը, որը մշակվել է «Ֆերմերային Շարժում» գյուղացիական ՀԿ –ի կողմից և բազմիցս քննարկվել և հավանության է արժանացել բազմաթիվ գյուղացիների, գիտնականների, մասնագետների, ինչպես նաև` պետական, միջազգային և ոչկառավարական որոշ կառույցների ներկայացուցիչների կողմից:
Ս.թ. հունիսի 29 –ին տեղի ունեցավ գյուղնախարարության կոլեգիայի հերթական նիստ` «Պայմանագրային կոոպերացիան գյուղատնտեսության բնագավառում» օրակարգով: Իմ զեկույցում ես ներկայացրեցի ՀՀ–ում հողերի խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը և այս առումով պայմանագրային կոոպերացիայի ներդրման առավելությունները: «Ֆերմերային Շարժում» ՀԿ–ի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր և մասնատված գյուղատնտեսական հողակտորների վրա առանձին տնտեսություններով գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվելն արդարացված չէ, իսկ հողերի խոշորացման շնորհիվ կնվազեն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության և բերքահավաքի հետ կապված տնտեսական ծախսումները, կնվազի արտադրվող գյուղմթերքի ինքնարժեքը, կհեշտանա գյուղացու ստացած բերքի իրացման կազմակերպումը, լիարժեք և արդյունավետ կօգտագործվեն գոյություն ունեցող ոռոգման ցանցը, գյուղատնտեսական հողատեսքերը, գյուղտեխնիկան և Հայաստանի բնական պաշարները, արդյունավետ կօգտագործվի առկա գյուղատնտեսական մասնագիտական և աշխատանքային ներուժը, կբարձրանա գյուղատնտեսական հիվանդությունների և վնասատուների դեմ կանխարգելիչ միջոցառումների կիրառման արդյունավետությունը, գյուղատնտեսությունը կզարգանա, տեղի կունենա գյուղատնտեսական արտադրանքի աճ:
Ըստ սահմանման` «... Պայմանագրային կոոպերացիան աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիներին օգնելու, նրանց նոր ձևավորված մանր բուրժուազիայից (ֆեոդալներից) և գյուղատնտեսական արտադրությունը խոշոր կապիտալի շահագործումից պաշտպանելու միջոց է, ինչպես նաև` գյուղատնտեսական մանր ապրանքարտադրողներին միջազգային գյուղատնտեսական շուկա դուրս գալու, խոշոր ապրանքարտադրողների հետ մրցակցելու և միջազգային տարբեր գյուղատնտեսական միավորումների հետ ընդհանուր տնտեսությունների մեջ ներգրավվելու առավել մատչելի ուղի է …»:
Գյուղերում պայմանագրային կոոպերացիա իրականացնելու նպատակն է` կամավորության հիմունքներով միավորել աղքատ և ծայրահեղ աղքատ գյուղացիներին` ձևավորելով գյուղացիական միավորումներ և գյուղացիների սեփականաշնորհված հիմնական միջոցները` հող, այգի, անասուն, և այլն, ու նախօրոք կազմված պայմանագրերի համաձայն` գյուղերում կազմակերպել գյուղմթերքների համատեղ արտադրություն: Ըստ նախագծի` կոլեկտիվի անդամ հանդիսացող յուրաքանչյուր գյուղացի կոլեկտիվի հետ համաձայնեցնում և կնքում է պայմանագիր իր սեփականաշնորհված հողատարածքը որոշակի երկարատև ժամկետով (10 տարուց ոչ պակաս) կոլեկտիվի մյուս անդամների հողատարածքներին միավորելու և համատեղ օգտագործելու համար: Համաձայն կոլեկտիվի կանոնադրության, պայմանագրում նշված ժամկետից շուտ գյուղացին իրավունք չունի իր հողակտորով դուրս գալ կոլեկտիվից, քանի որ այդ հողակտորների վրա կոլեկտիվի անդամների կողմից արդեն ներդրված կլինեն որոշակի գումարներ: Պայմանագրում նշված ժամկետը լրանալուց հետո գյուղացին կարող է երկարացնել պայմանագրի ժամկետը` մնալով կոլեկտիվում կամ կարող է իր հողակտորով դուրս գալ կոլեկտիվից: Կոլեկտիվի անդամների սեփականությունը հանդիսացող հողակտորները միավորելու և համատեղ օգտագործելու կոլեկտիվ պայմանագիրը քննարկում և հաստատում է կոլեկտիվի Ընդհանուր ժողովը: Պայմանագրային կոոպերացիայի կիրառման դեպքում, հողերի խոշորացման ակնկալվող դրական արդյունքներից բացի, նաև կնվազի աղքատությունը գյուղերում և կկարգավորվի գյուղացիների սոցիալական վիճակը, անկախ գյուղացիների ֆինանսատնտեսական հնարավորություններից, գյուղերում կստեղծվեն ապրելու և աշխատելու համար նորմալ պայմաններ, կժողովրդավարացվի տնտեսական կյանքը գյուղերում, կձևավորվի գյուղացիների միջին խավ, կստեղծվի սոցիալական արդարության հասարակարգ, կպաշտպանվեն գյուղացիների իրավունքներն ու շահերը, կկանխվի գյուղերից արտագաղթը, կխթանվի գյուղատնտեսական տարաբնույթ կոոպերատիվների, այդ թվում` գյուղատնտեսական մթերքների իրացման, մատակարարումների և սպասարկումների կոոպերատիվների ձևավորումն ու արդյունավետ գործունեությունը, կավելանա գյուղական բնակավայրերում զբաղվածության մակարդակը, գյուղատնտեսության բնագավառի մասնագետները կունենան կայուն աշխատանք, գյուղացիները ի վիճակի կլինեն ժամանակին վճարելու պետության հարկերը, կգործի գյուղատնտեսական ապահովագրության համակարգը, գյուղերի վերականգնման և զարգացման համար հնարավոր կլինի ստեղծել որոշակի համապատասխան միջոցներ:
Կոլեկտիվներին տնտեսական գործունեություն իրականացնելու համար առաջարկվում էր պետության աջակցությունը, մասնավորապես` 10 տարի ժամկետով վարկ (առաջին 3 տարին անտոկոս, մնացած տարիներին` 5 տոկոս դրույքաչափով), անվճար գյուղտեխնիկա (1 հատ տրակտոր իր գյուղգործիքներով` 50–ից 100 անդամ ունեցող կոլեկտիվների համար), կես գնով` պարարտանյութ, սերմնացու, թունաքիմիկատներ և դիզվառելիք, առաջին տարին կոլեկտիվներին ազատել ոռոգման ջրի և հողի հարկերից, պետբյուջեով նախատեսել գյուղմթերքների պետական պարտադիր գնումներ աղքատ գյուղացիներով ձևավորված կոլեկտիվներից (շուկայականից բարձր գներով):
Ներկայացված նախագիծը, ինչպես և սպասվում էր, մերժվեց: Կոլեգիայի որոշ անդամներ կարծես թե մրցավազք էին մտել, թե ով ավելի շատ կքննադատի ներկայացված նախագիծը և նախարարի աչքին ավելի □պուպուշ□ կերևա: Նրանց մի մասը առավել վրդոհված էր իմ զեկույցի նախաբանում գրված □... վերջին տարիներին Հայաստանում իրականացված և իրականացվող սխալ ագրարային քաղաքականության հետևանքով ֆեոդալիզմը ներխուժել է հայկական գյուղեր, որպես արդյունք` խորացել է գյուղական աղքատությունը, աճել է գյուղական արտագաղթը, բազմաթիվ գյուղացիներ խրված են օրեցօր աճող հարկերի, վարկերի, պարտքերի ու տոկոսների մեջ, գյուղատնտեսություն էլ հետզարգացում է ապրում...» տողերից: Որպես իրականացված սխալ ագրարային քաղաքականության հետևանք, ես նրանց հիշեցրեցի սակավահող Հայաստանում մշակելի հողերի կեսից ավելին չմշակելը և հողերի դեգրադացիան: Գյուղնախարար Սերգո Կարապետյանը խոսեց նախագծում նշված պետության աջակցության անհնարինության մասին: Սակայն նախարարին ես հուշեցի ճապոնական դրամաշնորհով ՀՀ ներկրված անվճար գյուղտեխնիկայի, պետության կողմից սերմնացուի, պարարտանյութի, թունաքիմիկատի և դիզվառելիքի գնման գների հնարավոր սուբսիդավորման, արտերկրից շատ ցածր տոկոսներով ՀՀ մտնող վարկերի, բանակի և այլ կարիքների համար աղքատ կոլեկտիվներից իրականացվելիք հնարավոր գնումների մասին: Բոլոր դեպքերում ես այն կարծիքին եմ, որ եթե լինի աջակցելու ցանկություն և պետական սրտացավություն, ապա միջոցներ միշտ էլ կգտվեն:
Երբ տարիներ առաջ միայն «Ֆերմերային Շարժում» ՀԿ–ն էր խոսում գյուղերում կոոպերացիա իրականացնելու մասին, ապա այժմ` շատերն (այդ թվում նաև` գյուղնախարարությունը) են սկսել խոսել կոոպերացիայից: Իսկ որոշ գյուղացիներ էլ, հայտնվելով շփոթության ու մոլորության մեջ, անգամ ոգևորված խոսում են խորհրդային կոլտնտեսության (որպես կոոպերացիայի տեսակի) վերականգնման մասին: Սակայն ես այն կարծիքին եմ, որ ՀՀ –ում նախընտրական շրջան է, և կոոպերացիայի մասին ինտենսիվ խոսակցությունները միայն քաղաքական նպատակներ են հետապնդում, և աղքատ գյուղացին դրանից ոչ մի օգուտ էլ չի ստանա, ինչպես չստացավ ֆիզիկական անձանցով ձևավորված, մեքենայացված ծառայություններ իրականացնող կոոպերատիվներից (հիշու՞մ եք` ասում էին, թե «Գյուղտեխնիկա» են վերականգնում):
Գյուղնախարարության ներկայիս գործունեությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե նախարարությունն աշխատում է միայն հարուստներին ավելի հարստացնելու համար: Որպես ասվածիս վառ օրինակ, հիշեցնեմ, որ ներկրված ցորենի սերմնացուն հատկացվեց 15 հա -ից ավելի հողատարածք ունեցողներին կամ` գյուղտեխնիկան կես գնով տրվեց 40 հա-ից ավելի հողատարածք ունեցողներին: Որպես արդյունք` հարուստը է’լ ավելի է հարստանում, իսկ աղքատն` է’լ ավելի աղքատանում:
Կոլեգիան, մերժելով ներկայացված փաստաթուղթը, որոշեց այնուամենայնիվ նախագծից առանձնացնել որոշ մտքեր` դրանք հետագայում մշակվելիք փաստաթղթերում օգտագործել համար:
Որքան էլ գյուղատնտեսությունը երկրում հայտարարվի գերակա ուղղություն, գյուղում էլ իրականացվի «դեմքով դեպի գյուղը» օպերացիա (կանգնել գյուղացու կողքին կամ նրան «մի բուռ գարի» և «մի բուռ խոստում» տալ), միևնույն է` գյուղացին չի զգում գյուղնախարարության աջակցությունը և անգամ գոյությունը կամ` «… հալվա ասելով բերանդ չի քաղցրանա …»:
Այսօր աշխարհի ողջ մարդկությունը կանգնած է պարենային ճգնաժամի առջև: Պարենամթերքի համաշխարհային դեֆիցիտը իր հետ բերել է գյուղմթերքների միջազգային գների նոր թանկացումներ:
Այդ պատճառով, կարծում եմ, ՀՀ իշխանությունները լուրջ անելիքներ ունեն, մասնավորապես` □կարկատան□ միջոցառումներ իրականացնելու փոխարեն, անհրաժեշտ է առաջնահերթ և անհապաղ իրականացնել լուրջ մշակված ու արդյունավետ ծրագրեր, նպատակաուղղված` գյուղական աղքատության վերացմանը և բնակչությանը անհրաժեշտ պարենամթերքով ապահովմանը:
Ամփոփելով խոսքս, ասեմ, որ նախագծի մերժումից տուժեց ոչ թե «Ֆերմերային Շարժում» ՀԿ –ն, այլ տուժեց աղքատ գյուղացին, իսկ նախագիծը կոլեգիայի քննարկմանը դնելով, գյուղնախարարը ցանկացավ միայն ցույց տալ, որ հարգվում է կոլեգիայի ընդիմախոս անդամի, գյուղացիական ՀԿ–ի նախագահի առաջարկը: Ստացվում է` մենք փորձում ենք օգնել գյուղնախարարությանը, մշակում ենք նախագիծ, պատրաստակամություն ենք հայտնում աջակցել, սակայն նախարարությունից պատշաչ արձագանք չենք ստանում: Ակամայից մտածում ես, որ նախագծի մերժման հիմնական պատճառը կարող է լինել որոշ աղքատ գյուղերում ծրագրերի փորձնական իրականացման դրական արդյունքը: Դրական արդյունքի դեպքում ակնկալվում են ծրագրի ներդրման նոր առաջարկները այլ գյուղերից, որն էլ հենց, հավանաբար, մտահոգում է գյուղնախարարությանը:
Սարգիս Սեդրակյան
ՀՀ գյուղնախարարության կոլեգիայի անդամ
«Ֆերմերային Շարժում» ՀԿ–ի նախագահ,
ՀՀ կառավարության Կայուն զարգացման ծրագրի
Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահի պաշտոնակատար