Լրահոս

07.07.2011 10:27


Է. Նալբանդյանը ՌԴ առաջատար լրատվամիջոցների ղեկավարներին ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Հուլիսի 6-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով եւ Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով, մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան:

Այնուհետեւ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները առանձնանում են փոխվստահությամբ, կառուցողականությամբ եւ դաշնակցային հարաբերություններին բնորոշ հատուկ բովանդակությամբ:

Շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցելության հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանն ասաց. ,Երկու երկրների ղեկավարների միջեւ շփումների պարբերականությունը կանխորոշված է հայ-ռուսաստանյան դաշնակցային գործընկերության բնույթով, որոնք վերջին երեք տարիներին տեղի են ունենում առանձնահատուկ ինտենսիվությամբ: Դրանով են պայմանավորված նաեւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հաճախակի հանդիպումներըե:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը քննարկեցին երկու պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ այդ պայմանավորվածությունները ամբողջապես, հարաբերությունները պետությունների միջեւ վերընթաց զարգացում են ապրում եւ հարստանում են նոր բովանդակությամբ:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի շուրջ, անդրադարձան իրավապայմանագրային դաշտի կատարալեգործմանը՝ գոհունակությամբ նշվելով, որ երկու երկրների միջեւ ստորագրված են շուրջ երկու հարյուր պայմանագրեր, համաձայանգրեր  եւ այլ փաստաթղթեր: Զրուցակիցները  ընդգծեցին, որ  այդ ամուր պայմանագրային հենքը մշտապես թարմացվում եւ ընդլայնվում է: Այս ենթատեքստում քննարկվեցին նոր պայմանագրային փաթեթի նախապատրաստման աշխատանքները, որոնք նախատեսվում է ստորագրել բարձր մակարդակով առաջիկա հանդիպումների ընթացքում:

Բանակցությունների օրակարգում էին երկկողմ ռազմա-քաղաքական համագործակցությունը, արտաքին քաղաքական համադրումը,  միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը: Երկուստեք գոհունակություն հայտնվեց ՀՀ եւ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցության կապակցությամբ եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց լրամշակել եւ թարմացնել շուրջ քսան տարի առաջ ստորագրված միջգերատեսչական խորհրդատվությունների մասին արձանագրությունը:

Նախարարները քննարկեցին տնտեսական փոխգործակցության առավել խորացման նպատակով  նախատեսվող ծրագրերը,  անդրադարձան Դոնի Ռոստովում հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, գոհունակությամբ նշվեց, որ անցյալ տարվա ինտենսիվ աշխատանքի արդյունքում արդեն գերազանցվել է առեւտրաշրջանառության մինչճգնաժամային մակարդակը, եւ այս տարվա առաջին ամիսների տվյալները լավատեսություն են ներշնչում:

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը, բարձր գնահատելով այս տարվա ապրիլին Երեւանում կայացած հայ-ռուսաստանյան առաջին միջտարածաշրջանային ֆորումի արդյունքները, նշեցին ապակենտորնացված համագործակցության ընդլայնման եւ խորացման կարեւորությունը:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարները անդրադարձան հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հարցերին, պայմանավորվեցին այս բնագավառում համապարփակ համաձայնագրի մշակումն առաջիկայում ավարտելու վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում նախարարները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Այս ենթատեքստում Հայաստանի արտգործնախարարը երախտագիտություն հայտնեց բանակցային գործընթացում ՌԴ նախագահի կարեւոր ներդրման եւ արտգործնախարարի կողմից ձեռնարկվող ջանքերի համար:  Սերգեյ Լավրովը վերահաստատեց Ռուսաստանի դիրքորոշումը, առ այն, որ  ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից զրույց ունեցան միջազգային եւ տարածաշրջանային հարցերի շւորջ. Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում տեղի ունեցող գործընթացների եւ զարգացումների վերաբերյալ:

Հանդիպումից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ստորագրեցին 1995 թ. մարտի 16-ի “ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին” պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 Արձանագրության վավերագրերի փոխանակման մասին արձանագրությունը եւ փոխանակեցին վավերարգրերը, որով այն մտավ ուժի մեջ:

Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս:

Օրվա երկրորդ կեսին Էդվարդ Նալբանդյանն այցելեց  «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, ուր հանդիպում ունեցավ Ռուսաստանի շուրջ երկու տասնյակ առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները:

Նախարար Նալբանդյանի մոսկովյան այցի օրակարգում էր նաեւ հանդիպումը հայկական համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը զրույց ՀՀ արտաքին քաղաքական խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը