Ա. Աժուբալիս. «ԵԱՀԿ–ը կշարունակի ջանքեր գործադրել ԼՂ հիմնախնդրի կարգավորման համար»
ԵԱՀԿ պաշտոնական կայքը փոխանցում է, որ կազմակերպությունը կշարունակի իր աշխատանքները՝ ուղղված ձգձգվող հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Այս մասին չորեքշաբթի ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ 53 երկրների 300 խորհրդարանականների և չորս գործընկերների առջև, ովքեր Բելգրադում էին հավաքվել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին մասնակցելու համար։
«ԵԱՀԿ–ը կշարունակի իր ջանքերը, այդ թվում՝ վստահության կառուցմանն ուղղված միջոցները, Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության նվազեցման համար և կաջակցի դրական արդյունքների հասնելուն»–նշել է ԵԱՀԿ գործող նախագահը։