Լրահոս

07.07.2011 10:24


ԱՊՀ երկրներն ընտրելու են «Համագործակցության նոր աստղերին»

Մեկնարկել է ԱՊՀ երկրներում գիտության, կրթության, մակույթի և արվեստի, հումանիտար գործունեության բնագավառում «Համագործակցության աստղեր» 2011թ. մրցանակաբաշխության համար թեկնածուների առաջադրման գործընթացը։ Մշակույթի և արվեստի բնագավառներում մրցանակները շնորհվում են առավել արժեքավոր ստեղծագործական աշխատանքներին, որոնք արժանի են դառնալ Համագործակցության մշակութային ժառանգության մասնիկ։ Հումանիտար գործունեության բնագավառում հաշվի են առնվում միջմշակութային երկխոսության հարցում արձանագրված առաջընթացները և հումանիտար համագործակցությունը, որն իր լուման է ունենում ԱՊՀ անդամ երկրների ազգերի մերձեցման գործում։ Հաղթողներին տրվում են դիպլոմներ, պատվավոր նշան, ինչպես նաև 2 մլն ռուբլի դրամական պարգև։ 3 անվանակարգերից յուրաքանչյուրում շնորհվում է 3 մրցանակ։ Առաջին անգամ նման մրցանակաբաշխություն անց է կացվել 2010թ.։ Մրցանակի են արժանացել նկարիչ Թաիր Սալախովը, երգահաններ Ալեքսանդրա Պախմուտովան, Դավիթ Թուխմանովը, բանաստեղծ Նիկոլայ Դոբրոնրավովը։ Ընդհանուր առմամբ մրցանակի է արժանացել 9 մարդ ԱՊՀ 7 երկրներից։

Այս խորագրի վերջին նյութերը