Լրահոս

07.07.2011 10:19


Լիբանանի իշխանությունները մեղադրվել են քաղաքացիական պատերազմ նախապատրաստելու համար

Լիբանանի իշխանությունները մեղադրվել են քաղաքացիական պատերազմ նախապատրաստելու համար

Ինչպես գրում է տեղական «The Daily Star» թերթը, Լիբանանի վերջերս ձևավորված կառավարության քաղաքականության առաջնահերթությունների վերաբերյալ  եռօրյա խորհրդարանական բանավեճերի ժամանակ հակառակորդ ճամբարների պատգամավորները  մի շարք կտրուկ հայտարություններ են փոխանակել։

«Մուստաքբալ» սունիական շարժման պատգամավոր Ջամալ  Ջարահը հայտարարել է, թե երկրի նոր  կառավարության ծրագրի հաստատումը կդառնա քաղաքացիական պատերազմի  սկիզբ։

Նրա խոսքերով՝ դրան կհանգեցնի Լիբանանի  հարցով հատուկ դատարանի որոշման կատարումից նախարարների կաբինետի հրաժարվելը։

Այդ դատարանը ստեղծվել է նախկին վարչապետ  Ռաֆիկ Հարիրիի սպանության հետքաննության և մեղավորներին պատժելու համար։

–Հարիրիին սպանողների  անվտանգությունը չի  կարող ողջ երկրի անվտանգությունից բարձր  լինել,–հայտարարել  է պատգամավորը։

Նրա կողմնակից Մարվան Համադը հստակերցրել է, որ կառավարության ծրագրի այն հատվածից, որտեղ պատրաստակամություն է հայտնվում  աջակցել դատարնին, պետք է հանել «ըստ էության» բառերը։

–Հարիրիին «ըստ էության» չեն սպանել։ Նրան իսկապես պայթեցրել են երկու տոննայանոց պլաստիտով,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը