Ի՞նչ կպատահեր, եթե հանկարծ Սամվել Բալասանյանը «հերոսություն» կատարեր
Տարբեր գործիչներ զարմացած և զայրացած են, Գյումրիում «Բալասանյան» դաշինք և «ՔՊ» կոալիցա կազմելու փաստից։ Անձամբ Սամվել Բալասանյանին չեմ ճանաչում, սակայն նա երբևէ աչքի չի ընկել իր քաղաքական սկզբունքայնությամբ։ Նա իր ողջ գործունեության ժամանակ, ինչպես հայաստանյան տասնյակ այլ գործիչներ, «ճիշտ» է կողմնորոշվել և եղել այդ պահի իշխանության կողմը։ Զարմանալի էր նույնիսկ, որ նա համարձակություն էր ունեցել Գյումրու ընտրություններին «հակադրվել» իշխանությանը և հանդես գալ «ընդդիմադիր» դաշինքով։ Հարց է առաջանում, հնարավո՞ր էր արդյոք, որ Սամվել Բալասանյանը հակադրվեր «ՔՊ»-ին և դաշինք կազմեր ընդդիմադիր խմբակցության հետ։ Այո, բայց միայն այն դեպքում, եթե զգար, որ ընդդիմությունը օր օրի ուժեղանում է և իշխանության օրերը հաշված են։ Իսկ ինչ կպատահեր, եթե հանկարծ Սամվել Բալասանյանը «հերոսություն» կատարեր։ Հաջորդ իսկ օրը, ՀՔԾ-ն քրեական գործ կհարուցեր նրա կամ նրա ընտանիքի որևէ անդամի նկատմամբ, կհրապարակվեր «առերևույթ» հանցագործության մասին դատախազության հայտարարությունը և Սամվել Բալասանյանը կկալանավորվեր։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից