Լրահոս

07.07.2011 09:10


ՀՀ նախագահը հավանությու՞ն է տվել Հայաստանում մասոնական օթյակի ստեղծմանը

ՀՀ նախագահը հավանությու՞ն է տվել Հայաստանում մասոնական օթյակի ստեղծմանը

Հայաստանում հաշվառվում է ֆրանկո-մասոնական օթյակի 15-20 անդամ։ Այդ մասին հայտնել է ֆրանսիական մասոնական օթյակի (Grand Orient De France) «մեծ վարպետ» Գի Արսիզեն, ով եկել է Երևան` տեղի մասոնների ժողովին մասնակցելու համար:

Վերջիններս, ըստ նրա, դեռ ձգտում են «մնալ անանուն», սակայն նախատեսում են Հայաստանում օթյակ ստեղծել, ինչից հետո իրենց գործունեությունը կդառնա թափանցիկ: «Ողջ այդ գործընթացն արդեն 10 տարվա պատմություն ունի, ես եկել եմ այստեղ, որպեսզի օգնեմ մեր եղբայրներին այս գործում»-ասել է Արսիզեն: Նրա պնդմամբ՝ իր այցի մասին տեղեկացրել են նաև ՀՀ նախագահին, ով «դա ողջունել է»: Այցի ընթացքում Գի Արսիզեն, ըստ իր խոսքերի, հանդիպում է ունեցել նաև ՀՀ փոխարտգործնախարարի հետ:

Ըստ Արսիզեի՝ Հայաստանում տարածված է այն կարծիքը, թե մասոնական օթյակը «յուրահատուկ վտանգավոր աղանդ է», բայց դա իրականությանը չի համապատասխանում: Ֆրանսիայում, ինչպես նշել է Արսիզեն, ֆրանկո-մասոնները իրականացնում են «թափանցիկ և սոցիալական ուղղվածություն ունեցող գործունեություն», ի տարբերություն անգլոսաքսոնական օթյակի:

Ըստ Regnum-ի

Այս խորագրի վերջին նյութերը