Լրահոս

07.07.2011 09:36


Լիբիացի ապստամբները զբաղեցրել են ռազմավարապես կարևոր քաղաքը

Լիբիացի ապստամբները զբաղեցրել են ռազմավարապես կարևոր քաղաքը

«Ռոյթերս» գործակալության թղթակցի հաղորդմամբ՝ լիբիացի ապստամբները հուլիսի 6–ին զբաղեցրել են ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Կալիշ քաղաքը, որը Արևմտյան Լեռներից հարավ է։

Լրագրողի խոսքերով՝ Մուամար Քադաֆիի հակառակորդները այդ բնակավայրը գրավել են միայն վեցժամյա մարտերից հետո։ Ընդդիմության հրամանատարների հաշվարկներով՝ այդ մարտերում նրանց դեմ կռվում էր կառավարական մոտ հազար զինվոր։

«Lenta.ru»–ն փոխանցում է, որ այդ բնակավայրն զբաղեցնելը ընդդիմադիրների համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի Գարիան խոշոր քաղաքը։ Այդ քաղաքում է տեղակայված լիբիական բանակի մատակարարման կարևոր բազաներից մեկը, ինչպես նաև այնտեղով է անցնում երկրի մայրաքաղաք Տրիպոլին հարավի հետ կապող մայրուղին։

Գարիան քաղաքի գրավումը ապստամբները համարում են Արևմտյան Լեռներում իրենց հարձակման ռազմավարական նպատակը։ Մայրաքաղաքից այն հեռու է ընդամենը 50 կմ–ով։

Այս խորագրի վերջին նյութերը