Աշխարհ

30.10.2021 16:40


YouTube-ը հեռացրել է պատվաստանյութերի մասին Բրազիլիայի նախագահի տեսանյութը նրա որդու ալիքից

YouTube-ը հեռացրել է պատվաստանյութերի մասին Բրազիլիայի նախագահի տեսանյութը նրա որդու ալիքից

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի տեսանյութը, որը հրապարակվել էր իր որդու՝ Կարլոսի YouTube-ի ալիքով, ընկերության կողմից հեռացվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օրեր առաջ Facebook-ը, Instagram-ը և YouTube-ը հեռացրել էին Բոլսոնարուի տեսանյութը, որտեղ նա խոսում էր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ու ՄԻԱՎ-ի միջև կապի մասին:

YouTube-ի քաղաքականությունը խախտելու հետևանքով նախագահին մեկ շաբաթով արգելվել էր նոր տեսանյութեր հրապարակել:

Քանի որ ընկերությունն արգելում է հրապարակել այն օգտատերերի կոնտենտը, որոնք ցանցում արգելված են, ուստի YouTube-ը հեռացրել է տեսանյութը նաև Բրազիլիայի նախագահի որդու էջից:

Այս խորագրի վերջին նյութերը