Աշխարհ

30.10.2021 12:10


Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք

Հոկտեմբերի 30-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 610 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2 624 մարդ, մահացել է 42 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 715 865, այստեղից ապաքինվել է 655 129 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 10 003:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 55 815 փորձարկում, այդ թվում 31 603-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 24 212-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 8.26% է, վերջին 14 օրվանը՝ 8.96%, վերջին 7 օրվանը՝ 8.82%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 974 521 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 151 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 46 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 377 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 086 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը