Դատախազները հրաժարվել են ԱՄՀ նախկին ղեկավար Ստրոսս Կանի վրայից հանել մեղադրանքը
Ինչպես հայտնում է «AFP» գործակալությունը, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս Կանի գործով զբաղվող դատախազները հրաժարվել են նրա վրայից հանել մեղադրանքը։
Որոշումը կայացվել է Մանհեթենում տեղի ունեցած Ստրոսս Կանի փաստաբանի և դատախազի հանդիպման ժամանակ։ Շրջանային դատախազ Սայրուս Վեբսն ու փաստաբան Բենջամին Բրաֆմանը հրաժարվել են ներկայացնել հանդիպման մանրամասնրը և նշել, որ հանդիպումն անցել է «կառուցողական»։
Հիշեցնենք, որ ԱՄՀ նախկին ղեկավարը մեղադրվում է սեքսուալ բնույթի բռնություններ, այդ թվում և բռնաբարություն կատարելու մեջ։