Կարծիք

29.10.2021 19:31


Հայրենիքը թուրքին հանձնածների թիմի որևէ անդամ իրավունք ունի՞ որոշելու, թե որ լրատվամիջոցն ա կարմիր գիծ անցնում

Հայրենիքը թուրքին հանձնածների թիմի որևէ անդամ իրավունք ունի՞ որոշելու, թե որ լրատվամիջոցն ա կարմիր գիծ անցնում

Ինքը պատգամավոր է հողատուների թիմից, հորոխպերը պայքարում է էդ թիմի դեմ ու շատ ակտիվ, ախպերը էդ թիմի դեմ տեսահոլովակներում է նկարվում։ Ախպոր նկարված տեսահոլովակն էն մասին ա, որ ադրբեջանցիներն են որոշում, թե Սյունիքով ոնց անցնենք։ Այսինքն՝ իրականության մասին ա։ Ազգուտակը մի կողմում ա, ինքը՝ մյուս կողմում ա։ Տեսակի հարց ա, ամեն մարդ չէ, որ կարա ՔՊ-ից դեպուտատ լինի, տաղանդ ա պետք, լիքը բաներ հաղթահարել ա պետք, լիքը բաների վրա սև գիծ քաշել ա պետք։

Հայրենիքը թուրքին հանձնածների թիմի որևէ անդամ իրավունք ունի որոշելու, թե որ լրատվամիջոցն ա կարմիր գիծ անցնո՞ւմ։ Էդ ի՞նչ կարմիր գծեր եք քաշել, կարող ա՞ դրանից մի հատ էլ տանեք քաշեք Սև լճից էն կողմ, որ հողերը թուրքին չտաք, մի հատ էլ՝ Շորժայում քաշեք, որ էս կողմ չգա թշնամին։ Երկիրը վարի տալուց առաջ կարմիր գիծ չտեսա՞ք։

Ես մեր Էմմա Հովսեփյանին խնդրում եմ ամեն մի բանկա-բութուլկայի հարց չուղղել, եթե անգամ դա պաշտոնյա է ու հատկապես շշալցվում է ԱԺ-ում»:

Yerevan.Today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը