Լրահոս

06.07.2011 17:29


Ադրբեջանում գործող կազմակերպություններն օժանդակում են ահաբեկչությանը Ռուսաստանում

Ադրբեջանը երկու անգամ ռուսական և արտասահմանյան մասնավոր անձանց և  կազմակերպությունների կողմից մտցվել է այն ցուցակի մեջ, որտեղ նշված են «Ռուսական թերթում»  հրապարակված  ահաբեկչությունների հովանավորի անունները։

Ինչպես հաղորդում է «Lenta.ru»–ն, Ռուսաստանին  վերաբերող ցուցակի հատվածը թերթին տրամադրել  է արդարադատության նախարարությունը։ Ահաբեկչության արտասահմանյան հովանավորների  գործողությունների ցուցակը ներակայցվել է Ռուսաստանի ԱԳՆ–ի կողմից, որը հաստատվել է ՄԱԿ–ի պաշտոնական ցուցակի  հիման վրա։

Փաստաթղթում, որում ավելի քան 2 հազ. կետ կա, ներկայացված են  այն կազմակերպություններն ու անձինք, որոնք  ֆինանսապես կամ զենքի մատակարարմամբ օժանդակել են ահաբեկչությանը, և  դա ապացուցվել է դատարանով։ Ցուցակում, ի թիվս մյուսների, նշված է նաև «Ալ Քայիդայի», «Իմարաատ  Կովկասի», կովկասյան գրոհայինների ղեկավաար Դոկու Ումարովի և Իչկերիայի չճանաչված  հանարապետության նախագահ Զելիմհան Յանդարբիևի  անունները։

Այս խորագրի վերջին նյութերը