ԱՀԿ-ն երկրներին կոչ է արել չփակել դպրոցները՝ կորոնավիրուսի դեմ պայքարում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոն երկրների իշխանություններին կոչ է անում «Քովիդ-19»-ի տարածման դեմ կանխարգելիչ և սահմանափակող միջոցներ ընդունելիս դպրոցները չփակել:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, 4 շաբաթ շարունակ Եվրոպայում նկատվում է կորոնավիրուսի տարածման տեմպի աճ (հոկտեմբերի երրրոդ շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցված բոլոր դեպքերի 57 տոկոսը):
Հաղորդվում է, որ 45 երկրի և տարածքների խորհուրդ է տրվում չփակել դպրոցները, մինչդեռ 7 երկիր նախընտրել է ամբողջական կամ մասնակի փակում, իսկ երկու երկրում հեռավար ուսուցումն է խրախուսվում:
Դպրոցները փակելու փոխարեն միջոցառումների լայն շրջանակ է առաջարկվում, այդ թվում՝ ֆիզիկական հեռավորության պահպանումը, ձեռքերի հաճախակի լվացումը, դիմակների կրումը, դասարանների օդափոխությունը, թեստավորման հասանելիությունը:
Այսօրվա դրությամբ՝ Եվրոպայի տարածաշրջանում կորոնավիրուսով վարակման 76 մլն դեպք է արձանագրվել և 1.4 մլն մահվան դեպք:

Աղբյուրը՝ tert.am