Աշխարհ

29.10.2021 10:25


Ադրբեջանում արագորեն սկսել են հայերեն սովորել

Ադրբեջանում արագորեն սկսել են հայերեն սովորել

Ադրբեջանում սկսել են արագորեն հայերեն սովորել։ Լեզուների համալսարանին կից գործարկվել են հատուկ դասընթացներ։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Կովկասագիտության ամբիոնի դասախոս Հուսեյն Ասքերովը խոստովանում է, որ բոլորին չի հասցնում գրանցել դասընթացներին մասնակցելու համար:

Նշվում է, որ ունկնդիրները հիմնականում պետանվտանգության ծառայության, ԱԳՆ-ի աշխատակիցներ են, սահմանապահներ և լրագրողներ:

Դասերն անվճար են միայն ուսանողների համար։ Մյուսների համար դասընթացի ամսական արժեքը տատանվում է 60-120 մանաթի սահմաններում ($35-70) ։

«Մենք նախատեսում ենք ապագայում համալսարանին կից բացել հայերենի՝ խոսակցական լեզվի ավելի կատարելագործված դասընթացներ»,–ասել է Ասքերովը։

Ասքերովը հայերենին տիրապետում է մանկուց. նա ծնվել և մեծացել է Հայաստանում։ Քերականությունը սովորել է դպրոցում:

Ադրբեջանում հայոց լեզվի դասագրքերի բացակայության պատճառով նա ստիպված է եղել դրանք ինքնուրույն գրել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը