Լրահոս

06.07.2011 17:13


«Եվրատեսիլ»–ում հայկական պատվիրակության ղեկավարը քվեարկության կանոնների փոփոխության էական ազդեցությունը չի տեսնում

«Եվրատեսիլ»–ում հայկական պատվիրակության ղեկավարը քվեարկության կանոնների փոփոխության էական ազդեցությունը չի տեսնում

«Եվրատեսիլ»–ում հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը «7օր»–ի խնդրանքով անդրադարձել է այն խոսակցություններին, թե 2012թ. մայիսի 22-26-ը Ադրբեջանում կայանալիք այդ մրցույթում Հայաստանը ներկայացնելու է կա՛մ «System of a down» հանրահայտ խումբը, կա՛մ էլ Ռազմիկ Ամյանը։

–Ոչ մի ընտրություն դեռ չի կայացել, իսկ այդ խոսակցությունները զուտ խոսակցություններ են,–ասել է Գոհար Գասպարյանը՝ ավելացնելով, թե հայաստանյան մասնակցի ընտրությունը կլինի 2012թ. փետրվար–մարտին։

Իսկ թե որքանո՞վ մրցույթի արդարացիության վրա դրականորեն կանդրադառնա Եվրոպական հեռարձակողների միության կողմից Ադրբեջանում կայանալիք Եվրատեսիլի ժամանակ քվեարկության ձևի փոփոխությունը, «Եվրատեսիլ»–ում հայկական պատվիրակության ղեկավարն ասել է.

Դա կարծես թե ոչ մի էական տարբերություն չի տալու։ Այսինքն՝ քվեարկողը կարող է և՛ սկզբից քվեարկել, և՛ 10 րոպեների ընթացքում։ Ոչ մի ազդեցություն այդ փոփոխությունը չի կարող ունենալ։

Նշենք, որ համաձայն այդ փոփոխության՝ վերականգնվել է քվեարկության մինչև 2010թ. գործող կարգը։ Այդպիսով հեռուստադիտողները կկարողանան քվեարկել շոուի ավարտից հետո 10 րոպեի ընթացքում, այլ ոչ թե ողջ մրցույթի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը