Լրահոս

06.07.2011 16:22


Բորդյուժա. «Հայաստանը ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է` դրանից բխող բոլոր հետևանքներով»

Պատասխանելով Բաքվի ագրեսիայի և Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշման մասին հարցին` այսօր Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանը ՀԱՊԿ-ի գծով Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

«Ցանկանում եմ կրկնել Ռուսաստանի նախագահի խոսքերը, որոնք նա մեկ տարի առաջ Հայաստանում ասել է նախագահների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ, թե Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Այլ մեկնաբանություններ չեմ ցանկանում անել՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը»,-ասել է Բորդյուժան:

Այս խորագրի վերջին նյութերը