Լրահոս

06.07.2011 14:05


Միքայել Բաղդասարով. «Ամռանը զեղչեր չեն լինում»

Միքայել Բաղդասարով. «Ամռանը զեղչեր չեն լինում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման «Արմավիա» ընկերության սեփականատեր Միքայել Բաղդասարովը պատասխանել է մի շարք հարցերի:

Հարցին, թե որքանով է իրականությանը համապատասխանում նրա կապիտալը  Վրաստան տեղափոխվելու մասին տեղեկատվությունը, նա ասել է, թե Վրաստանից թեև առաջարկություններ եղել են, սակայն իրենք դեռևս վերջնական որոշում չեն կայացրել:

Անդրադառնալով «Արմավիա»-ի պարտքերին ու դրանց մարմանը՝ Բաղդասարովն ասել է, թե ընկերությունը լիզինգային ընկերություններին պարտքեր չունի, սնանկության վտանգ էլ չկա: Այսօր իրենք եկել են եզրակացության, որ առավել շահավետ է վարկ վերցնել և ինքնաթիռ գնել, քան վճարել դրա վարձակալման արժեքը: «Արմավիա»-ն նոր ինքնաթիռների ձեռքբերման համար շուրջ 40 մլն դոլարի չափով վարկ է վերցրել: Ւնչ վերաբերվում է ամռանը «Արմավիա»-ի կողմից որոշ զեղչեր լինելուն, Բաղդասարովն ասել է՝ ամռանը զեղչեր չեն լինում:

Այս խորագրի վերջին նյութերը