Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների դեմ ճամփա փակելու հետևանքները
2011 թվի հուլիսի 7-ին ժամը 15-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գյումրի, Անկախության հրապարակ` 7) կսկսվի քաղաքացի Լեւոն Բարսեղյանն հացի լսումն ընդդեմ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժանմունքի քննիչ` Հովհաննես Քաղցրիկյանի` ապրիլի 15-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Լ.Բարսեղյանը 2011 թվի փետրվարին երեք գրավոր հաղորդում էր հղել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ ոստիկանականները վրացական պետհամարանիշերով անտոմեքենաների եւ նրանց տերերի տեղաշարժման ազատության իրավունքը ապօրինաբար սահմանափակել են Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերում, Սայաթ-Նովա փողոցում եւ Ջաջուռի լեռնանցքում, իսկ քննիչը օրենքով նախատեսված 10 օրվա ընթացքում նյութեր նախապատրաստելու փոխարեն այդ արել էր 2 ամսում եւ որոշէլ էր քրեական գործ չհարուցել: Այդ որոշման դեմ դատախազին ուղղված բողոքն անցել էր ապարդյուն եւ քաղաքացին դիմել է դատարան` քննիչի որոշումը վերացնելու եւ գործը նախաքննության ուղարկելու հայցով:
Լ.Բարսեղյանն ընդդեմ քննիչ Հ.Քաղցրիկյանի գործով դատավոր է նշանակված Հ.Մովսիսյանը, ով հայտնի է մարալիկցի նախկին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանին, որ իբր թե մեկ անգամ ապտակել էր մարզպետարանի աշխատողին, 4 ոստիկանների վկայության հիման վրա վեցուկես տարվա ազատազրկման դատապարտելու իր վճռով: Չի բացառվում, որ գործը նրան են հանձնարարել հայցը բավարարելու նպատակով, ակնկալելով, որ կկարողանա վերականգնել դատավորի պատիվն ու աժանապատվությունը, այնպես, ինչպես չի բացառվում նաեւ հակառակ վարկածը` հայցը մերժելու նպատակով, քանի որ այս դատավորը ապացուցել է, որ կարող է արդարադատություն իրականացնլու փոխարեն պատվեր կատարել ու այսպես ավելի հեշտ կլինի դատարանի համար` նոր դատավոր չի վարկաբեկվի:
Համանման հայցով 2 շաբաթ առաջ նույն դատարանի մեկ այլ դատավոր Մ.Սարոյանը մերժեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ նույն քննիչի: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այդ որոշումը բողոքարկելու է վերաքննիչ քրեական դատարան:
Ծանուցման ավարտը
Լեւոն Բարսեղյանի հայցի ամբողջական տեքստը.
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին
Դիմումատու` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի
խորհրդի նախագահ, ՀՀ քաղաքացի Լեւոն Ալբերտի Բարսեղյան
(անձնագիր` AM 0224995, տրված 001-ից),
Հասցե. Հայաստան, Գյումրի, Ղանդիլյան փողոց 27Բ, բնակարան 16
Պատասխանող` ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության
Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչ
Հ.Մ.Քաղցրիկյան
ԲՈՂՈՔ
(ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչ Հ.Մ.Քաղցրիկյանի 15 ապրիլի 2011 թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ)
2011 թվի փետրվարի 10-ին, առավոտյան ժամը 11-ից սկսած Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժնի աշխատակիցները ավտոմեքենաներով ծառայություն են իրականացրել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակի հարակից մոտ 15 թաղամասերի խաչմերուկներում, ժամը 11-ից 18-ը արգելելով այդ խաչմերուկներից վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքը դեպի ակումբի գրասենյակին հարող տարածքներ: Այդ փողոցների կողմից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի (այսուհետ Կազմակերպություն) տարածք վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքը ոստիկանական ուժերը փակ են պահել մինչեւ ժամը 18:00-ը:
Ավելի վաղ` փետրվարի 8-ին նույնպես ոստիկանական ուժերը շրջապատել են ակումբի հարակից թաղամասերն ու ոչ մի կերպ թույլ չեն տվել այնտեղ մուտք գործել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներին:
2011 թ. փետրվարի 10-ին, այն ժամանակ, երբ ոստիկանները շրջափակած են եղել ակումբի գրասենյակի մատույցները, ես գնացել եմ Ոստիկանության Գյումրու բաժին, հերթապահին հաղորդում ներկայացնելու ոստիկանական համազգեստով մարդկանց կատարած ապօրինությունների մասին: Սակայն հերթապահ մայոր Բաբաջանյանը հրաժարվեց գրանցել հաղորդումս: Նույն օրը 11:20-11:30-ի ընթացքում այդ մասին հեռախոսով տեղեկացրել եմ ՀՀ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակին եւ ՀՀ գլխավոր դատախազության հերթապահությանը: Ապա ժամը 11:35-ին գնացել եմ Շիրակի մարզի դատախազություն եւ Ոստիկանության Գյումրու բաժնի հերթապահությունում իմ հաղորդումը չընդունելու եւ ոստիկանության ապօրինությունների` մարդկանց` իրենց սեփական ավտոմեքենաներով ազատ տեղաշարժը ապօրինաբար սահմանափակելու մասին անձամբ բանավոր բողոքել եմ Շիրակի մարզի դատախազ Դ.Սարգսյանին:
2011թ փետրվարի 11-ին վերոհիշյալի մասին հաղորդում (1) եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, գործը քննության առնելու եւ ոստիկանության կողմից նմանօրինակ սահմանափակումները վերացնելու վերաբերյալ:
2011 թվի փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 11:30-ից մինչեւ 15:30-ը Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Գյումրու քաղաքային բաժնի, Ախուրյանի բաժնի եւ ՃՈ Շիրակի եւ Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները արգելափակել են Գյումրու-Վանաձոր ավտոմայրուղին Ջաջուռ գյուղի մոտ: Ավելի քան 40 ավտոմեքենա չեն կարողացել այդ արգելափակված կետից մեկնել Վանաձոր: Ոստիկանները իրենց գործողությունները պատճառաբանում էին Ջաջուռի լեռնանցքի անանցանելիությամբ: Սակայն Արտակարգ իրավիճակների նախարարությունից մի քանի անգամ ճշտել եւ պարզել եմ, որ Հայաստանում միակ անանցանելի ճանապարհը Սելիմի լեռնանցքն է: Ես իմ ավտոմեքենայով ստիպված մի քանի անգամ ճեղքելով ոստիկանական պատնեշը, անցել եմ լեռնանցքը, հասել Լոռու մարզ եւ վերադարձել, տեսնելով, որ ճանապարհը լիակատար անցանելի է:
Ժամը 13:30-ից սկսած ճանապարհը փակած ոստիկանական ուժերը սկսել են լեռնանցքն անցնել թույլ տալ մեքենաների մի մասին միայն, իսկ մյուսներին` ոչ: Ոստիկանները արգելում էին այն ավտոմեքենաների ընթացքը, որոնք վրացական պետհամարանիշերով էին: Վրացական պետհամարանիշներով շահագործվող ավտոմեքենաների վարորդները փորձել են մեկնել Վանաձոր` մասնակցելու Վանաձոր քաղաքում ժամը 12:00-ին կազմակերպվող բողոքի ակցիային` ուղղված ՀՀ մաքսային օրենսդրության վերջին փոփոխություններին: Որեւէ բնակլիմայական խոչընդոտ մեքենաների անցուդարձի համար չի եղել: Միակ խոչընդոտը եղել են ոստիկանները: Ճանապարների անցանելիության հանգամանքը կարող է հաստատել Գյումրի-Վանաձոր եւ Վանաձոր-Գյումրի ուղղություններով ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը, որը տվյալ օրն աշխատել է անխափան:
Մարդկանց ազատ տեղաշարժը ոստիկանությունը նույն տեղում խոչընդոտել է նաեւ 2011 թվի փետրվարի 16-ին ժամը 11:30-ից մինչեւ 16:30: Այս անգամ նույն ոստիկանները (Ախուրյանի բաժնի պետը, տեղակալը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալը եւ նրանց ենթակաները) արգելում էին Վանաձորից եկած եւ Գյումրի ուղեւորվող ավտոմեքենաների ընթացքը: Միաժամանակ թույլ էին տալիս անցնել մյուս բոլոր մեքնաներին: Այս ոստիկանները, մի քանի անգամ լրագրողների եւ վարորդների հարցերին ի պատասխան ասացին, թե հրաման է, եւ «այսպես է պետք»: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Գ.Թադեւոսյանը, ով Ջաջուռ գյուղի մոտ արգելում էր այդ մեքենաների ընթացքը դեպի Գյումրի, վարչության շենքում շատ չանցած ասաց եւ մի քանի անգամ կրկնեց, թե իրենք ճանապարհ չեն փակել: Այնինչ այդ ոստիկանների ապօրինի գործողությունները լուսանկարահանված եւ տեսանկարահանված են մի քանի լրագրողների եւ օպերատորների կողմից:
2011թ փետրվարի 16-ին վերոհիշյալի մասին երկրորդ հաղորդումն (2) եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
2011 թվի փետրվարի 17-ին, առավոտյան ժամը 07:45-ից մինչեւ 18:02-ը Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Գյումրու քաղաքային բաժնի, Ախուրյանի բաժնի եւ ՃՈ Շիրակի եւ Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները ավելի քան 20 ավտոմեքենաներով եւ 150 աշխատակիցներով փակել են Գյումրու Սայաթ-Նովա փողոցը` բոլոր հարակից նրբանցքներով:
Այդ շրջափակման մեջ հայտնվել եւ ավելի քան 10 ժամ մնացել են 7 ավտոմեքենա: Այդ ավտոմեքենաները կանգնած են եղել Գյումրու Թատրոնի դիմաց` Սայաթ-Նովա փողոցում այն պահին, երբ ոստիկանական ուժերը շրջապատել են փողոցն ու շրջափակման մեջ առել նրանց, արգելելով այս ավտոմեքենաներին ազատ տեղաշարժվել քաղաքում, դուրս գալ Սայաթ-Նովա փողոցից եւ մեկնել Երեւան` ՀՀ Կառավարական տան առաջ հնարավոր կազմակերպվելիք պիկետին մասնակցելու համար: Ավտոմեքենաների վարորդները դիմել են փողոցը շրջափակած ոստիկաններին, պահանջելով իրենց դուրս թողնել օղակից, ինչը ոստիկանները մերժել են մինչեւ ժամը 18:02:
Նույն օրը ժամը 11-ի հատվածում, Սայաթ-Նովա փողոցին է մոտեցել Ժուռնալիստերի «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանը իր սեփական «Ֆորդ Մոնդեո» ավտոմեքենայով, բայց տեսնելով, որ Սայաթ-Նովա փողոցով երթեւեկությունը փակ է, շարժվել է դեպի Բագրատունյաց (նախկին Խաղաղության) օղակ: Այդտեղ` ոստիկանության աշխատակիցները փակել են մեքենայի ճանապարհը, մեքենան կանգնել է, մեկը` ոստիկանական համազգեստով եւ փոխգնդապետի ուսադիրներով հայհոյանքներ է տեղացել մեքենան վարող տիկնոջը դեմ առ դեմ, իսկ մեկ ուրիշը` քաղաքացիական հագուստով, աջ դռնից մտնելով մեքենայի մեջ, գողացել է մեքենայի բանալիները եւ փախել: Երեկոյան, ոստիկանական շրջափակումը բացելուց րոպեներ առաջ ոստիկանները վերադարձրել են մեքենայի բանալիները:
2011թ. փետրվարի 19-ին նորից հաղորդում (3) եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` կատարված ապօրինությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին:
Այդ եւ նախորդ հաղորդումների հիման վրա ՀՀ Ոստիկանության ՇՄ քննչական բաժնի քննիչ Հ.Մ.Քաղցրիկյանը նյութեր է պատրաստել 2 ամիս շարունակ եւ 2011 թվի ապրիլի 15-ին որոշումով մերժել քրեական գործի հարուցումը, գտնելով, որ ոստիկանության աշխատակիցների գործողություններում հանցակազմը բացակայում է:
2011 թվի մայիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազին բողոքարկել եմ քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումը:
2011 թվի մայիսի 27-ին Շիրակի մարզի դատախազը որոշել է բողոքը մերժել: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ դիմում-բողոքը մերժելու մասին որոշումը փոստատարն ինձ է հանձնել 2011թվի հունիսի 1-ին:
Գտնում եմ, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ենթակա է վերացման հետեւյալ պատճառաբանությամբ եւ հիմքերով.
ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային, Գյումրու եւ Ախուրյանի բաժինները իրենց վերը նկարագրված գործողություններով խախտել են ՀՀ օրենսդրությունը հետեւյալ դրվագներում.
ՀՀ Սահմանադրության 25 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք: Մարդկանց այդ իրավունքը անհիմն եւ անօրինական կերպով սահմանափակել են ոստիկանները Գյումրիում 2011 թվի փետրվարի 8-ին, 10-ին, 17-ին եւ Գյումրի-Վանաձոր` պետական նշանակության ճանապարհին` Ջաջուռ գյուղի մոտ փերվարի 15-ին եւ 16-ին:
Այդ գործողություններով ոստիկանները խախտել են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջները.
Հոդված 5. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները
1-ին կետ. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները.
բ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահով-ման ժամանակ քաղաքացիների, հասարակության եւ պետության իրավունքների ու օրինական շահերի հաշվեկշռվածության ապահովումը,
գ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահով-մանն ուղղված գործունեության նկատմամբ ծրագրային-նպատակային մոտեցումը.
2-րդ կետ. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն իրադրությանը, լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր:
ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածը երաշխավորում է ազատ տեղաշարժի իրավունքը` յուրաքանչյուր ոք ունի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:
Խախտվել է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը, որի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
«Ժողովներ, հանրահավաքներ, երթերեւցույցերանցկացնելումասին» ՀՀօրենքի 9-րդհոդվածիհամաձայն, հրապարակային միջոցառումների անցկացումը լիազոր մարմնի կողմից կարող է արգելվել այն դեպքում, եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումը ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք կամ իրական վտանգ է սպառնում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարոյականությանը, անձանց կյանքին եւ առողջությանը, այլոց սահմանադրական իրավունքներին ու ազատություններին կամ անցկացվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական ատելություն բորբոքելու, բռնության, պատերազմ քարոզելու նպատակով կամ կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների կամ էական գույքային վնաս հասցնել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է պաշտոնական հիմնավորված եզրակացություն: Նույն կարգով այդ մարմինները եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման մասին: Նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, հրապարակային միջոցառումն ապօրինի խոչընդոտելու, միջոցառմանը միջամտելու կամ միջոցառումը դադարեցնելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության կողմից իրավունքների ու ազատությունների սահմանափակումները հնարավոր են միայն օրենքով նախատեսված դեպքերում, կարգով եւ սահմաններում: Ոստիկանության ծառայողները մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակման ցանկացած դեպքում անմիջապես պարտավոր են նրա համար մատչելի եւ հասկանալի լեզվով ներկայացնել սահմանափակման հիմքերն ու պատճառները, ծանոթացնել եւ բացատրել դրանից բխող իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ աջակցել իրավունքների իրացմանը:
ՀՀ սահմանադրության 27.1. հոդվածով ամրագրված է յուրաքանչյուր ոք ունի իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին եւ պաշտոնոտար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու եւ ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:
Ըստ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի,
(hոդված 5. Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք)
Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
Ըստ նույն կոնվենցիայի 11-րդ հոդվածի,
(հոդված 11 Հավաքների և միավորման) ազատություն)
Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք` ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը:
Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով: Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ:
Ըստ նույն կոնվենցիայի 4-րդ արձանագրության երկրորդ հոդվածի առաջին կետի, յուրաքանյուր մարդ պետության տարածքում ազատ տեղաշարժման իրավունք ունի:
ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի համաձայն, օրինական ժողովներ, հանրահավաքներ, երթեր կամ ցույցեր անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելը կամ դրանց, ինչպես նաեւ ժողովներին, հանրահավաքներին, երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյու-րապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: Նույն օրենսգրքի 375 հոդվածով սահմանվում է, որ «Պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, … եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, …պատժվում են ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով»: Այսպիսով, ոստիկանության աշխատակիցները, փակելով ճանապարհը, միտումնավոր խոչընդոտել են քաղաքացիների՝ հավաքներին եւ ցույցերին մասնակցելու իրավունքի իրացմանը ինչպես նաեւ խախտել են նրանց ազատ տեղաշարժման իրավունքը:
Նախաքննության մարմինը նախաքննության շրջանակներում չի կամեցել կամ բավարար մասնագիտական կարողություներ չի ունեցել պարզելու համար հետեւյալը.
1.1 Ի՞նչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանության աշխատակից-ները 2011 թվականի փետրվարի 8-ին եւ 10-ին Գյումրու Պուշկինի փողոց 96, հասցեով տեղավորված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակների մատույցների խաչմերուկներից դեպի գրասենյակ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների եւ վարորդների մուտքը` ազատ տեղաշարժը սահմանափակելու համար:
1.2 Ի՞նչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանության աշխատակիցները 2011 թվականի փետրվարի 15-ին եւ 16-ին Ջաջուռ գյուղի մոտ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների ազատ տեղաշարժը սահմանափակելու համար:
1.3. Ի՞նչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանության աշխատակիցները 2011 թվականի փետրվարի 17-ին Գյումրու Սայաթ-Նովա փողոցով, հարակից փողոցներով եւ նրբանցքներով վրացական պետհամարանիշերով, ինչպես նաեւ իմ եւ այլ ավտոմեքենաների ու վարորդների մուտքը` ազատ տեղաշարժը սահմանափակելու համար:
1.4 Ի՞նչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանության աշխատակիցները 2011 թվականի փետրվարի 17-ին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում, շրջափակման մեջ առնելու եղանակով վեց վրաստանյան պետհամարանիշերով, եւ իմ` հայաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենան փաստացի կալանքի մեջ առնելու համար:
1.5 Ի՞նչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանության աշխատակիցները գյումրեցի վարորդների հանրահավաքի մասնակցությունն արգելելու համար:
1.6 Ի՞նչ իրավունքով է ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային ոստիկանության պետի տեղակալը մտել քաղաքացի Նադեժդա Հակոբյանի անձնական օգտագործման մեքենան, փախցրել բանալիները դրա վրայից` բանալիների բնիկից եւ փախել, արդյոք այդ գործողությունը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գողություն կամ հափշտակություն հանցակազմ:
1.7 Ի՞նչ իրավունքով է ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գործերով բաժնի պետ Հ.Զաքարյանը հայհոյել եւ զրպարտել Նադեժդա Հակոբյանին: Արդյոք այդ գործողությունը գործողությունը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված խուլիգանության հանցակազմ:
2. Նախաքննության մարմնի կողմից խախտվել են հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում կայացնելու ժամկետները.
2.1. Կազմակերպության կողմից հանցագործության մասին հաղորդումները ներկայացվել են 2011 թ. փետրվարի 11-ին, 16-ին եւ 19-ին, ներկայացված հանցագործության մասին հաղորդումների վերաբերյալ որոշում կայացվել է միայն 2011 թվի ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչ Հ.Մ. Քաղցրիկյանի կողմից` քրեական գործի հարուցումը մերժելու մասին այն դեպքում, երբ ՀՀ քրեական դտավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում»:
2.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածում հստակ նշված է` «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին», այնինչ ուղարկվեծ երեք հաղորդումները անհիմն կերպով ուսումնասիրվել են մեկտեղ եւ դրանց բոլորի հետ կապված կայացվել է մեկ որոշում` քրեական գործ չհարուցելու մասին:
2.3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում քննիչը որոշում է կայացնում քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին: Քննիչի որոշումն ու այն ինձ ուղարկելու մասին նամակը թվագրված է 2011 թվի ապրիլի 15-ով, առաքման ծրարի վրա եղած ելքային ամսաթիվը ապրիլի 28-ն է, այն ինձ է հանձնվել ապրիլի 30-ին:
2.4. Վերը շարադրվածից երեւում է, որ օրենսդիրը պարտադիր է համարել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից համապատասխան որոշում կայացնելու հստակ ժամկետները եւ դրա պատճենը հաղորդում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձին տրամադրելու կարգը, որը խախտվելէ մի քանի դրվագներով:
Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը`
Խնդրում եմ
Վերացնել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հ.Մ.Քաղցրիկյանի 2011 թվի ապրիլի 15-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ գործն ուղարկել նախաքննության:
Կից ներկայացնում եմ`
ՀՀ գլխավոր դատախազին 2011 թվի փետրվարի 11-ի իմ հաղորդման պատճենը,
ՀՀ գլխավոր դատախազին 2011 թվի փետրվարի 16-ի իմ հաղորդման պատճենը,
ՀՀ գլխավոր դատախազին 2011 թվի փետրվարի 19-ի իմ հաղորդման պատճենը,
ՀՀ ոստիկանության Շիրակի քննչական բաժանմունքի քննիչ Հ.Մ.Քաղցրիկյանի` 2011 թ. ապրիլի 15-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենը,
ՀՀ գլխավոր դատախազին 2011 թվի մայիսի 4-ին քննիչ Քաղցրիկյանի որոշման դեմ իմ բողոքի պատճենը,
ՀՀ Շիրակի մարզի դատախազ Դ.Սարգսյանի 2011թ. մայիսի 16-ի որոշման պատճենը,
Վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների դեմ ճամփա փակելու հետևանքները
2011 թվի հուլիսի 7-ին ժամը 15-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Գյումրի, Անկախության հրապարակ` 7) կսկսվի քաղաքացի Լեւոն Բարսեղյանն հացի լսումն ընդդեմ ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային բաժանմունքի քննիչ` Հովհաննես Քաղցրիկյանի` ապրիլի 15-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
Լ.Բարսեղյանը 2011 թվի փետրվարին երեք գրավոր հաղորդում էր հղել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, որ ոստիկանականները վրացական պետհամարանիշերով անտոմեքենաների եւ նրանց տերերի տեղաշարժման ազատության իրավունքը ապօրինաբար սահմանափակել են Գյումրի քաղաքի մի շարք թաղամասերում, Սայաթ-Նովա փողոցում եւ Ջաջուռի լեռնանցքում, իսկ քննիչը օրենքով նախատեսված 10 օրվա ընթացքում նյութեր նախապատրաստելու փոխարեն այդ արել էր 2 ամսում եւ որոշէլ էր քրեական գործ չհարուցել: Այդ որոշման դեմ դատախազին ուղղված բողոքն անցել էր ապարդյուն եւ քաղաքացին դիմել է դատարան` քննիչի որոշումը վերացնելու եւ գործը նախաքննության ուղարկելու հայցով:
Լ.Բարսեղյանն ընդդեմ քննիչ Հ.Քաղցրիկյանի գործով դատավոր է նշանակված Հ.Մովսիսյանը, ով հայտնի է մարալիկցի նախկին քաղբանտարկյալ Հարություն Ուռուտյանին, որ իբր թե մեկ անգամ ապտակել էր մարզպետարանի աշխատողին, 4 ոստիկանների վկայության հիման վրա վեցուկես տարվա ազատազրկման դատապարտելու իր վճռով: Չի բացառվում, որ գործը նրան են հանձնարարել հայցը բավարարելու նպատակով, ակնկալելով, որ կկարողանա վերականգնել դատավորի պատիվն ու աժանապատվությունը, այնպես, ինչպես չի բացառվում նաեւ հակառակ վարկածը` հայցը մերժելու նպատակով, քանի որ այս դատավորը ապացուցել է, որ կարող է արդարադատություն իրականացնլու փոխարեն պատվեր կատարել ու այսպես ավելի հեշտ կլինի դատարանի համար` նոր դատավոր չի վարկաբեկվի:
Համանման հայցով 2 շաբաթ առաջ նույն դատարանի մեկ այլ դատավոր Մ.Սարոյանը մերժեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հայցն ընդդեմ նույն քննիչի: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը այդ որոշումը բողոքարկելու է վերաքննիչ քրեական դատարան:
Ծանուցման ավարտը
Լեւոն Բարսեղյանի հայցի ամբողջական տեքստը.
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին
Դիմումատու` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի
խորհրդի նախագահ, ՀՀ քաղաքացի Լեւոն Ալբերտի Բարսեղյան
(անձնագիր` AM 0224995, տրված 001-ից),
Հասցե. Հայաստան, Գյումրի, Ղանդիլյան փողոց 27Բ, բնակարան 16
Պատասխանող` ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության
Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչ
Հ.Մ.Քաղցրիկյան
ԲՈՂՈՔ
(ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչ Հ.Մ.Քաղցրիկյանի 15 ապրիլի 2011 թ. քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ)2011 թվի փետրվարի 10-ին, առավոտյան ժամը 11-ից սկսած Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժնի աշխատակիցները ավտոմեքենաներով ծառայություն են իրականացրել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակի հարակից մոտ 15 թաղամասերի խաչմերուկներում, ժամը 11-ից 18-ը արգելելով այդ խաչմերուկներից վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքը դեպի ակումբի գրասենյակին հարող տարածքներ: Այդ փողոցների կողմից Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի (այսուհետ Կազմակերպություն) տարածք վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների մուտքը ոստիկանական ուժերը փակ են պահել մինչեւ ժամը 18:00-ը:
Ավելի վաղ` փետրվարի 8-ին նույնպես ոստիկանական ուժերը շրջապատել են ակումբի հարակից թաղամասերն ու ոչ մի կերպ թույլ չեն տվել այնտեղ մուտք գործել վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներին:
2011 թ. փետրվարի 10-ին, այն ժամանակ, երբ ոստիկանները շրջափակած են եղել ակումբի գրասենյակի մատույցները, ես գնացել եմ Ոստիկանության Գյումրու բաժին, հերթապահին հաղորդում ներկայացնելու ոստիկանական համազգեստով մարդկանց կատարած ապօրինությունների մասին: Սակայն հերթապահ մայոր Բաբաջանյանը հրաժարվեց գրանցել հաղորդումս: Նույն օրը 11:20-11:30-ի ընթացքում այդ մասին հեռախոսով տեղեկացրել եմ ՀՀ Մարդու իրավուքնների պաշտպանի գրասենյակին եւ ՀՀ գլխավոր դատախազության հերթապահությանը: Ապա ժամը 11:35-ին գնացել եմ Շիրակի մարզի դատախազություն եւ Ոստիկանության Գյումրու բաժնի հերթապահությունում իմ հաղորդումը չընդունելու եւ ոստիկանության ապօրինությունների` մարդկանց` իրենց սեփական ավտոմեքենաներով ազատ տեղաշարժը ապօրինաբար սահմանափակելու մասին անձամբ բանավոր բողոքել եմ Շիրակի մարզի դատախազ Դ.Սարգսյանին:
2011թ փետրվարի 11-ին վերոհիշյալի մասին հաղորդում (1) եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, գործը քննության առնելու եւ ոստիկանության կողմից նմանօրինակ սահմանափակումները վերացնելու վերաբերյալ:
2011 թվի փետրվարի 15-ին, առավոտյան ժամը 11:30-ից մինչեւ 15:30-ը Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Գյումրու քաղաքային բաժնի, Ախուրյանի բաժնի եւ ՃՈ Շիրակի եւ Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները արգելափակել են Գյումրու-Վանաձոր ավտոմայրուղին Ջաջուռ գյուղի մոտ: Ավելի քան 40 ավտոմեքենա չեն կարողացել այդ արգելափակված կետից մեկնել Վանաձոր: Ոստիկանները իրենց գործողությունները պատճառաբանում էին Ջաջուռի լեռնանցքի անանցանելիությամբ: Սակայն Արտակարգ իրավիճակների նախարարությունից մի քանի անգամ ճշտել եւ պարզել եմ, որ Հայաստանում միակ անանցանելի ճանապարհը Սելիմի լեռնանցքն է: Ես իմ ավտոմեքենայով ստիպված մի քանի անգամ ճեղքելով ոստիկանական պատնեշը, անցել եմ լեռնանցքը, հասել Լոռու մարզ եւ վերադարձել, տեսնելով, որ ճանապարհը լիակատար անցանելի է:
Ժամը 13:30-ից սկսած ճանապարհը փակած ոստիկանական ուժերը սկսել են լեռնանցքն անցնել թույլ տալ մեքենաների մի մասին միայն, իսկ մյուսներին` ոչ: Ոստիկանները արգելում էին այն ավտոմեքենաների ընթացքը, որոնք վրացական պետհամարանիշերով էին: Վրացական պետհամարանիշներով շահագործվող ավտոմեքենաների վարորդները փորձել են մեկնել Վանաձոր` մասնակցելու Վանաձոր քաղաքում ժամը 12:00-ին կազմակերպվող բողոքի ակցիային` ուղղված ՀՀ մաքսային օրենսդրության վերջին փոփոխություններին: Որեւէ բնակլիմայական խոչընդոտ մեքենաների անցուդարձի համար չի եղել: Միակ խոչընդոտը եղել են ոստիկանները: Ճանապարների անցանելիության հանգամանքը կարող է հաստատել Գյումրի-Վանաձոր եւ Վանաձոր-Գյումրի ուղղություններով ուղեւորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունը, որը տվյալ օրն աշխատել է անխափան: Մարդկանց ազատ տեղաշարժը ոստիկանությունը նույն տեղում խոչընդոտել է նաեւ 2011 թվի փետրվարի 16-ին ժամը 11:30-ից մինչեւ 16:30: Այս անգամ նույն ոստիկանները (Ախուրյանի բաժնի պետը, տեղակալը, Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալը եւ նրանց ենթակաները) արգելում էին Վանաձորից եկած եւ Գյումրի ուղեւորվող ավտոմեքենաների ընթացքը: Միաժամանակ թույլ էին տալիս անցնել մյուս բոլոր մեքնաներին: Այս ոստիկանները, մի քանի անգամ լրագրողների եւ վարորդների հարցերին ի պատասխան ասացին, թե հրաման է, եւ «այսպես է պետք»: Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Գ.Թադեւոսյանը, ով Ջաջուռ գյուղի մոտ արգելում էր այդ մեքենաների ընթացքը դեպի Գյումրի, վարչության շենքում շատ չանցած ասաց եւ մի քանի անգամ կրկնեց, թե իրենք ճանապարհ չեն փակել: Այնինչ այդ ոստիկանների ապօրինի գործողությունները լուսանկարահանված եւ տեսանկարահանված են մի քանի լրագրողների եւ օպերատորների կողմից:2011թ փետրվարի 16-ին վերոհիշյալի մասին երկրորդ հաղորդումն (2) եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:
2011 թվի փետրվարի 17-ին, առավոտյան ժամը 07:45-ից մինչեւ 18:02-ը Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Գյումրու քաղաքային բաժնի, Ախուրյանի բաժնի եւ ՃՈ Շիրակի եւ Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցները ավելի քան 20 ավտոմեքենաներով եւ 150 աշխատակիցներով փակել են Գյումրու Սայաթ-Նովա փողոցը` բոլոր հարակից նրբանցքներով:
Այդ շրջափակման մեջ հայտնվել եւ ավելի քան 10 ժամ մնացել են 7 ավտոմեքենա: Այդ ավտոմեքենաները կանգնած են եղել Գյումրու Թատրոնի դիմաց` Սայաթ-Նովա փողոցում այն պահին, երբ ոստիկանական ուժերը շրջապատել են փողոցն ու շրջափակման մեջ առել նրանց, արգելելով այս ավտոմեքենաներին ազատ տեղաշարժվել քաղաքում, դուրս գալ Սայաթ-Նովա փողոցից եւ մեկնել Երեւան` ՀՀ Կառավարական տան առաջ հնարավոր կազմակերպվելիք պիկետին մասնակցելու համար: Ավտոմեքենաների վարորդները դիմել են փողոցը շրջափակած ոստիկաններին, պահանջելով իրենց դուրս թողնել օղակից, ինչը ոստիկանները մերժել են մինչեւ ժամը 18:02:
Նույն օրը ժամը 11-ի հատվածում, Սայաթ-Նովա փողոցին է մոտեցել Ժուռնալիստերի «Ասպարեզ» ակումբի նախագահ Նադեժդա Հակոբյանը իր սեփական «Ֆորդ Մոնդեո» ավտոմեքենայով, բայց տեսնելով, որ Սայաթ-Նովա փողոցով երթեւեկությունը փակ է, շարժվել է դեպի Բագրատունյաց (նախկին Խաղաղության) օղակ: Այդտեղ` ոստիկանության աշխատակիցները փակել են մեքենայի ճանապարհը, մեքենան կանգնել է, մեկը` ոստիկանական համազգեստով եւ փոխգնդապետի ուսադիրներով հայհոյանքներ է տեղացել մեքենան վարող տիկնոջը դեմ առ դեմ, իսկ մեկ ուրիշը` քաղաքացիական հագուստով, աջ դռնից մտնելով մեքենայի մեջ, գողացել է մեքենայի բանալիները եւ փախել: Երեկոյան, ոստիկանական շրջափակումը բացելուց րոպեներ առաջ ոստիկանները վերադարձրել են մեքենայի բանալիները:
2011թ. փետրվարի 19-ին նորից հաղորդում (3) եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` կատարված ապօրինությունների վերաբերյալ քրեական գործ հարուցելու մասին:
Այդ եւ նախորդ հաղորդումների հիման վրա ՀՀ Ոստիկանության ՇՄ քննչական բաժնի քննիչ Հ.Մ.Քաղցրիկյանը նյութեր է պատրաստել 2 ամիս շարունակ եւ 2011 թվի ապրիլի 15-ին որոշումով մերժել քրեական գործի հարուցումը, գտնելով, որ ոստիկանության աշխատակիցների գործողություններում հանցակազմը բացակայում է: 2011 թվի մայիսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազին բողոքարկել եմ քրեական գործ չհարուցելու մասին քննիչի որոշումը: 2011 թվի մայիսի 27-ին Շիրակի մարզի դատախազը որոշել է բողոքը մերժել: ՀՀ գլխավոր դատախազին ուղղված իմ դիմում-բողոքը մերժելու մասին որոշումը փոստատարն ինձ է հանձնել 2011թվի հունիսի 1-ին: Գտնում եմ, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը ենթակա է վերացման հետեւյալ պատճառաբանությամբ եւ հիմքերով. ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային, Գյումրու եւ Ախուրյանի բաժինները իրենց վերը նկարագրված գործողություններով խախտել են ՀՀ օրենսդրությունը հետեւյալ դրվագներում.ՀՀ Սահմանադրության 25 հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով գտնվող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք: Մարդկանց այդ իրավունքը անհիմն եւ անօրինական կերպով սահմանափակել են ոստիկանները Գյումրիում 2011 թվի փետրվարի 8-ին, 10-ին, 17-ին եւ Գյումրի-Վանաձոր` պետական նշանակության ճանապարհին` Ջաջուռ գյուղի մոտ փերվարի 15-ին եւ 16-ին:
Այդ գործողություններով ոստիկանները խախտել են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջները.
Հոդված 5. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները 1-ին կետ. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքները. բ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահով-ման ժամանակ քաղաքացիների, հասարակության եւ պետության իրավունքների ու օրինական շահերի հաշվեկշռվածության ապահովումը, գ) ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահով-մանն ուղղված գործունեության նկատմամբ ծրագրային-նպատակային մոտեցումը. 2-րդ կետ. Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող միջոցները պետք է համապատասխանեն իրադրությանը, լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր: ՀՀ Սահմանադրության 25-րդ հոդվածը երաշխավորում է ազատ տեղաշարժի իրավունքը` յուրաքանչյուր ոք ունի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժվելու եւ բնակավայր ընտրելու իրավունք:Խախտվել է ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածը, որի համաձայն, յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունք:
«Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, հրապարակային միջոցառումների անցկացումը լիազոր մարմնի կողմից կարող է արգելվել այն դեպքում, եթե առկա են հավաստի տվյալներ, որ միջոցառման անցկացումը ստեղծում է բռնության անմիջական սպառնալիք կամ իրական վտանգ է սպառնում պետական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարոյականությանը, անձանց կյանքին եւ առողջությանը, այլոց սահմանադրական իրավունքներին ու ազատություններին կամ անցկացվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու, ռասայական, ազգային, կրոնական ատելություն բորբոքելու, բռնության, պատերազմ քարոզելու նպատակով կամ կարող է հանգեցնել զանգվածային անկարգությունների կամ էական գույքային վնաս հասցնել պետությանը, համայնքին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց: Այդ տվյալները կարող են համարվել հավաստի, եթե դրանց առնչությամբ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը կամ ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է պաշտոնական հիմնավորված եզրակացություն: Նույն կարգով այդ մարմինները եզրակացություն են տալիս այդ հիմքերի վերացման մասին: Նույն օրենքի 15-րդ հոդվածի համաձայն, հրապարակային միջոցառումն ապօրինի խոչընդոտելու, միջոցառմանը միջամտելու կամ միջոցառումը դադարեցնելու համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:
(հոդված 11 Հավաքների և միավորման) ազատություն)
1.1 Ի՞նչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանության աշխատակից-ները 2011 թվականի փետրվարի 8-ին եւ 10-ին Գյումրու Պուշկինի փողոց 96, հասցեով տեղավորված Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի գրասենյակների մատույցների խաչմերուկներից դեպի գրասենյակ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների եւ վարորդների մուտքը` ազատ տեղաշարժը սահմանափակելու համար:
1.2 Ի՞նչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանության աշխատակիցները 2011 թվականի փետրվարի 15-ին եւ 16-ին Ջաջուռ գյուղի մոտ վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների ազատ տեղաշարժը սահմանափակելու համար:
1.3. Ի՞նչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանության աշխատակիցները 2011 թվականի փետրվարի 17-ին Գյումրու Սայաթ-Նովա փողոցով, հարակից փողոցներով եւ նրբանցքներով վրացական պետհամարանիշերով, ինչպես նաեւ իմ եւ այլ ավտոմեքենաների ու վարորդների մուտքը` ազատ տեղաշարժը սահմանափակելու համար:
1.4 Ի՞նչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանության աշխատակիցները 2011 թվականի փետրվարի 17-ին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում, շրջափակման մեջ առնելու եղանակով վեց վրաստանյան պետհամարանիշերով, եւ իմ` հայաստանյան պետհամարանիշերով ավտոմեքենան փաստացի կալանքի մեջ առնելու համար:
1.5 Ի՞նչ իրավական հիմնավորում են ունեցել ոստիկանության աշխատակիցները գյումրեցի վարորդների հանրահավաքի մասնակցությունն արգելելու համար:
1.6 Ի՞նչ իրավունքով է ՀՀ Ոստիկանության Շիրակի մարզային ոստիկանության պետի տեղակալը մտել քաղաքացի Նադեժդա Հակոբյանի անձնական օգտագործման մեքենան, փախցրել բանալիները դրա վրայից` բանալիների բնիկից եւ փախել, արդյոք այդ գործողությունը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված գողություն կամ հափշտակություն հանցակազմ:
1.7 Ի՞նչ իրավունքով է ՀՀ Ոստիկանության Գյումրու բաժնի անչափահասների գործերով բաժնի պետ Հ.Զաքարյանը հայհոյել եւ զրպարտել Նադեժդա Հակոբյանին: Արդյոք այդ գործողությունը գործողությունը չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված խուլիգանության հանցակազմ:
2. Նախաքննության մարմնի կողմից խախտվել են հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ օրենքով սահմանված կարգով որոշում կայացնելու ժամկետները.
2.1. Կազմակերպության կողմից հանցագործության մասին հաղորդումները ներկայացվել են 2011 թ. փետրվարի 11-ին, 16-ին եւ 19-ին, ներկայացված հանցագործության մասին հաղորդումների վերաբերյալ որոշում կայացվել է միայն 2011 թվի ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչ Հ.Մ. Քաղցրիկյանի կողմից` քրեական գործի հարուցումը մերժելու մասին այն դեպքում, երբ ՀՀ քրեական դտավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն եւ լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից 10 օրվա ընթացքում»:
2.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածում հստակ նշված է` «Հանցագործության մասին տեղեկություն ստանալու յուրաքանչյուր դեպքում ընդունվում է հետեւյալ որոշումներից մեկը` 1) քրեական գործ հարուցելու մասին, 2) քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 3) հաղորդումն ըստ ենթակայության հանձնելու մասին», այնինչ ուղարկվեծ երեք հաղորդումները անհիմն կերպով ուսումնասիրվել են մեկտեղ եւ դրանց բոլորի հետ կապված կայացվել է մեկ որոշում` քրեական գործ չհարուցելու մասին:
2.3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական գործ հարուցելու առիթն անօրինական լինելու կամ հիմքերի բացակայության դեպքում քննիչը որոշում է կայացնում քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման պատճենն անհապաղ ուղարկվում է հանցագործության մասին հաղորդած ֆիզիկական կամ իրավաբանական անձին: Քննիչի որոշումն ու այն ինձ ուղարկելու մասին նամակը թվագրված է 2011 թվի ապրիլի 15-ով, առաքման ծրարի վրա եղած ելքային ամսաթիվը ապրիլի 28-ն է, այն ինձ է հանձնվել ապրիլի 30-ին:
2.4. Վերը շարադրվածից երեւում է, որ օրենսդիրը պարտադիր է համարել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից համապատասխան որոշում կայացնելու հստակ ժամկետները եւ դրա պատճենը հաղորդում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձին տրամադրելու կարգը, որը խախտվելէ մի քանի դրվագներով:
Ելնելով վերոգրյալից եւ հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը`
Խնդրում եմ
Վերացնել ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հ.Մ.Քաղցրիկյանի 2011 թվի ապրիլի 15-ի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ գործն ուղարկել նախաքննության:
Կից ներկայացնում եմ`
Դիմումատու` Լեւոն Բարսեղյան