Լրահոս

06.07.2011 15:54


Թալիբները հայտարարել են, թե իրենք են կրակել ադրբեջանական օդանավի վրա

Թալիբները հայտարարել են, թե իրենք են կրակել ադրբեջանական օդանավի վրա

Ադրբեջանի «Silk Way» բեռնատար ավիաընկերությանը պատկանող ԻԼ–76 օդանավը վթարվել է Աֆղանստանի Քուրբանդ գավառի Սիահ Գերդ բնակավայրում՝ մայրաքաղաք Քաբուլից հյուսիս։

«Ասոշիեյթիդ Պրես»–ի հաղորդմամբ՝ օդանավը բախվել է լեռանը։ Անձնակազմի ինը անդամները համարվում են անհետ կորած։

«ԻՌՆԱ» գործակալության տվյալներով՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբուհուլահ Մուջահեթը հայտարարել է, թե իրենք են կրակել օդանավի վրա, քանի որ այն զենք էր տեղափոխում Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքերի համար։

Այս խորագրի վերջին նյութերը