Լրահոս

06.07.2011 15:26


ՀՀ վարչապետի նախկին խորհրդականի դատը հետաձգվել է

ՀՀ վարչապետի նախկին խորհրդականի դատը հետաձգվել է

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկին խորհրդական, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի դատավարությունը հետաձգվել է։ Նա մեղադրվում է մանկապղծության համար։ Այսօր նշանակված դատական նիստին Սերոբ Տեր-Պողոսյանը հրաժարվել է մասնակցել՝ տեսնելով, որ դատարանի դահլիճի մոտ լրագրողներ են հավաքված և տեսախցիկներ տեղադրված։ Նա ասել է, թե չի ցանկանում, որ իրեն նկարահանեն։ Դատավոր Մուշեղ Հարությունյանն էլ որոշել է դատական նիստն անցկացնել դռնփակ։ Քիչ անց դատական նիստը հետաձգվել է մինչև հուլիսի 21-ը, որպեսզի նոր պաշտպաններին հնարավորություն տրվի ծանոթանալու գործի նյութերին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը