Այո՛, Արցախը, Մուշը, Վանը, Սասունը ուրացողները, այդ գաղափարը ծաղրողները դավաճան են
Մի կիսահռետորական հարց տամ. 1988-ին քաղաքականության մեջ մտած և 1990-ականների առաջին կեսին իշխանության մեջ գտնվածների այն սեգմենտը, որը կարծում էր և կարծում է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, ի՞նչ էր մտածում, երբ Արցախյան շարժման ծավալման ընթացքում բազում հանրահավաքների ժամանակ ոգևորված վանկարկում էր Շարժման բանալի-լոզունգը՝ Միացում: Այդ ի՞նչն էին ինչի հետ ուզում միացնել. Արցախը Հայաստանի՞, թե՞ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» Ադրբեջանը Նախիջևանի հետ: Այս հարցը վերաբերվում է 1990-ականներին իշխանության գալուց հետո և մինչև այժմ իրենց քաղաքական բեմելի առանցքից՝ Միացման գաղափարից հեռացած տարբեր «կալիբրի» և նաև «կալիբր» չունեցող գործիչներին:
Թշնամին կանխատեսելի է, իսկ հայի սոսկ անուն ազգանուն ունեցող թշնամասեր ներքին թշնամիները երիցս նողկալի են:
Ուստի այո՛, Արցախը, Մուշը, Վանը, Սասունը ուրացողները, այդ գաղափարը ծաղրողները դավաճան են և վաղ թե ուշ հայտնվելու են քաղաքական աղբանոցի այն հատվածում, ուր տարբեր ժամանակների դավաճաններն են հանգրվանել:
Հասկացեք ի վերջո, որ մեր թշնամին մեզնից զիջում չի ակնկալում, նա մեր չգոյությունն է ակնկալում և՛ որպես պետություն, և՛ որպես ազգ: Ուստի, քաղաքական պրագմատիզմը (որի կողմնակիցն եմ ես) ու ազգի ինքնությունը ձևավորող հիշողության, Հայրենիքի ընկալման բաղադրիչները չի կարելի հակադրել իրար:

Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից