Լրահոս

06.07.2011 15:13


Ս. Լավրով. «Մեդվեդևը շուտով ԼՂ հիմնահարցի կարգավորման հետագա քայլերի մասին որոշում կկայացնի»

Ս. Լավրով. «Մեդվեդևը շուտով ԼՂ հիմնահարցի կարգավորման հետագա քայլերի մասին որոշում կկայացնի»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսի ժամանակ ասել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ աշխատանքները կշարունակվեն մոտակա ժամանակներում։ Այս մասին հաղորդում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։

Լավրովի խոսքերով՝ Կազանում նախագահները հայտարարել են, թե համաձայնեցրել են կարևոր հարցեր, որոնք նպաստավոր հող են ստեղծում կարգավորման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև նշել է, որ Դ. Մեդվեդևը, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի աջակցությամբ ու համաձայնությամբ լինելով միջնորդ, Կազանի հանդիպումից հետո վերլուծել է իրավիճակը և շուտով հետագա քայլերի մասին որոշում կկայացնի։

«Կարծում եմ՝ մենք այժմ մոտեցել ենք այնպիսի իրավիճակի, որ անհրաժեշտ է որոշումներ կայացնել»,–ասել է ՌԴ արտգործնախարարը։

Այս խորագրի վերջին նյութերը