Հոկտեմբերի 27-ից մինչև սեպտեմբերի 27․ ովքեր են Նաիրի Հունանյանի «վկաները»
Կարելի՞ է արդյոք խլել մարդու կյանքը՝ հանուն այլ կյանքերի փրկության։ Ո՞վ է որոշել, որ ուրիշի կյանքը խլելով՝ փրկում ես շատերին։ Իսկ ովքե՞ր են դատավորները։
Ճի՞շտ էր արդյոք Ռասկոլնիկովը, ով կացնահարելով ու սպանելով՝ ուզում էր փրկել աշխարհը, բայց իրականում ձգտում էր ինքնահաստատվել ու հաղթահարել սեփական կոմպլեքսները։
Երբ Գոգոլի փոքր մարդը ձգտում է Նիցշեի գերմարդը դառնալ, նա էպատաժային քայլի է դիմում՝ իր վարքագիծն արդարացնելով վեհ գաղափարներով։ Էպատաժային քայլի բուն շարժառիթը, սակայն, պետք է փնտրել Ֆրեյդի նկարագրած «Ես»–հայեցակարգերի արանքում։
Դոստոևսկին «Ոճիր և պատիժ»-ում տվեց հարցի իր լուծումը՝ մեծ հավակնություններով փոքր մարդուն ուղարկելով ուղղիչ աշխատանքային գաղութ, քանզի ոճրին պետք է անպայման հետևի պատիժը։
Թեման Դոստոևսկու մոտ ամբողջականորեն փաթեթավորվեց և փիլիսոփայական ձևակերպում ստացավ «Կարամազով եղբայրները» գլուխգործոց վեպում։
«Եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ թույլատրված է»,–ասում էր Կարամազով եղբայրներից Իվանը։ Սա Սարտրի ու Կամյուի էքզիստենցիալիզմի հիմնակետն է։
Եթե կյանքի իրավունքը զրո է, ուրեմն մենք Հոբսի քննադատած քաղաքական ջունգլիներում ենք ապրում, որտեղ մարդը մարդուն գայլ է։
Եթե Սահմանադրությունն ու օրենքները չեն գործում, ուրեմն սպանությունը լեգիտիմ է դառնում։ Բայց չէ՞ որ դա ջունգլիների օրենքն է։ Ուրեմն պետք է որոշում կայացնել՝ մենք ապրելու ենք հասարակակա՞ն, թե՞ ջունգլիների օրենքներով։
Ոչ մեկին տրված չէ որոշելու, թե ով է մեղավոր և ում է պետք փրկել, եթե այդ փրկությունն այլոց կյանքի գնով է լինելու։ Միայն պետությունը կարող է ներել կամ պատժել հանցագործին, այն էլ՝ մարդու բնական իրավունքները որպես գերակա արժեք ընդունելով։
Սպանել կարելի է Հայաստանի ու Արցախի վրա հարձակված թշնամուն։ Սա՛ լեգիտիմ սպանություն է․ երբ քո վրա հարձակվում են, դու իրավունք ունես պաշտպանվել ցանկացած եղանակով։
Ինչ վերաբերում է ներքին կյանքին, ապա բռնության կիրառման լեգիտիմ իրավունքը պետությանն է։ Եթե իշխանությունը կորցնում է հանրային վստահությունը և բռնություն կիրառելու լեգիտիմությունը կամ կամքը, ապա այդպիսով սկիզբ է դնում տձև բռնության։ Իսկ այդ տձև բռնությունը խարխլում է պետականության հիմքերը։
Մեր օրերի Ռասկոլնիկովը՝ Նաիրի Հունանյանը 1999թ․ հոկտեմբերի 27–ին գտավ, որ կա վերին կամք, որը բարձր է օրենքից և մարդկային բանականությունից, ինքն այդ վերին կամքի մարմնավորումն է, և հետևաբար՝ կարելի է անգամ այլոց կյանքերը զոհաբերել՝ հանուն այդ վերին կամքի։ Սրա մեջ կա և՛ ֆանատիկոսություն, և՛ դավադրություն։
Ֆանատիկոսները համոզված են, որ առաքելություն ունեն և իրենք ճիշտ են, իսկ դավադիրները գիտեն, թե ինչի և ում համար են արել։ «Ում համարի» մեջ, ի դեպ, Հայաստանն ու ՀՀ քաղաքացին չեն մտնում, քանզի դավադրությունները միշտ թշնամական երկրների շահերի հետ են համընկնում։
«Հոկտեմբերի 27»–ը հանրային ու քաղաքական օրգանիզմի հիվանդության դրսևորում էր։ «Հոկտեմբերի 27»–ը ձեռնտու էր միայն մեր երկրի թշնամիներին։
Նաիրին քաղաքական շեղված լիդերներին ներհատուկ հիվանդություններ ունի։ Նա էպատաժային է, պոպուլիստ, պարզունակ, հեղափոխական և ճանաչելի դառնալու մոլուցքով տառապող։ Նա ոգեշնչվել է իր նմաններից ու հետո դարձել ոգեշնչման աղբյուր։
Նաիրիները անհատական շփումներում վախկոտ են։ Նրանք առյուծ են կտրում ամբոխի գլխին հայտնվելիս կամ ամբոխին սպասելիս։
Նաիրիների ծրագրերում ամբոխին մեծ դերակատարում է վերապահված։ Եթե ամբոխը կամ ամբոխի ուրվականը չլինի, սրանք կատու են կտրում և ընկնում մյուս ծայրահեղության գիրկը։
Փորձը ցույց է տալիս, որ նաիրիները դրսի ուժերի ձեռքի գործիքն են լինում։ Ինչպես որ բոլշևիկներն օգտագործվեցին Գերմանիայի կողմից Ռուսաստանը ներսից թուլացնելու և ռազմաճակատի արևելյան հատվածը փլուզելու համար, այնպես էլ մեր թշնամիները Նաիրիին օգտագործեցին՝ Հայաստանը թուլացնելու համար։
Ինչպես որ անգլիական կապիտալն էր ֆինանսավորում ֆրանսիական յակոբինյաններին՝ Ֆրանսիան արյան բաղնիք սարքելու, այդ երկիրը ներսից թուլացնելու և տնտեսական մրցակցության մեջ հետ գցելու համար, այնպես էլ Նաիրիին ու նրա նման ծայրահեղականներին օգտագործել և օգտագործում են Թուրքիայի ու Ադրբեջանի օգտին։
Հիմա մենք Նաիրիի գործը շարունակողներ ունենք։ Նաիրիի «վկաներն» օգտվում են նույն բառապաշարից՝ «թալանեցին», «ծծեցին ժողովրդի արյունը (լավատեսությունը)», ․․․
Նաիրիի ներկայիս «վկաները» նույն ոճի մեջ են՝ փոքր մարդու մեծ կոմպլեքսներով։ Նրանք Նաիրիի պես ատում են Վազգեն Սարգսյանին ու անգամ հետմահու կռիվ տալիս նրա ու նրա գործի դեմ։
Նաիրին սպանեց Շուշիի ազատագրման օպերացիայի քարտեզի հերոսին՝ «Հարսանիք լեռներում» կոդի կրողին։ Նրա «վկաները» հանձնեցին Շուշին ու թույլ տվեցին, որ Վազգենի արձանը թուրքերը պղծեն։ Նրա «վկաները» Շուշին հռչակեցին դժբախտ և դժգույն քաղաք ու ադրբեջանապատկան։
Նաիրին հիմա էլ է կրակում Հայաստանի ու Արցախի վրա՝ այլոց շուրթերով հայտարարելով, թե բա վտանգավոր է «Հայաստանն առանց Արցախի ապագա չունի թեզը»։
Նաիրին հիմա էլ է կրակում՝ այլոց շուրթերով քննադատելով դեռևս 90–ականներից շրջանառության մեջ դրված Արցախն Ադրբեջանի կազմում լայն ինքնավարության կարգավիճակով թողնելու գաղափարի ընդդիմախոսներին։
Նաիրի Հունանյանը մեր ներսի աղբն է, որը երբեմն կրակում է, երբեմն էլ՝ «սիրում եմ բոլորիդ» կարգախոսով հարձակվում Հայաստանի ու Արցախի վրա։
Օրակարգային հարցը, հետևաբար, պետք է լինի կանգնեցնել «նոր» Հայաստանի նոր նաիրիներին՝ Հայաստանն ու Արցախը փրկելու համար։

Հայաստանին այլընտրանք է պետք։
Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից