Լրահոս

06.07.2011 14:56


Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում սնդիկ է թափված

Այսօր, ժամը 10.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավետիսյան և Վաղարշյան փողոցների խաչմերուկում թափված է սնդիկի նման անհայտ նյութ:

Դեպքի վայր մեկնած Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները, հաստատել են, որ ճանապարհին սնդիկ է թափված: Դեպքի մասին տեղյակ են պահվել առողջապահության եւ բնապահպանության նախարարությունները, ինչպես նաեւ ճանապարհային ոստիկանությունը, որը փակել է ճանապարհի նշված հատվածը:

Այս պահին դեպքի վայրում են համապատասխան ծառայությունների մասնագետներ, որոնք իրականացնում են սնդիկի վնասազերծման (դեմերկուրիզացիայի) աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը