Լրահոս

06.07.2011 13:05


Ա. Ադիբեկյան. «ՀԱԿ–ն ավելի մեծ վարկանիշ ունի, քան Լևոն Տեր–Պետրոսյանը»

Ա. Ադիբեկյան. «ՀԱԿ–ն ավելի մեծ վարկանիշ ունի, քան Լևոն Տեր–Պետրոսյանը»

«Սոցիոմետր» սոցիալական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, նշելով այն հանգամանքը, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանն արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում կլինի երկրորդը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից հետո, ասել է, թե ՀԱԿ–ը պետք է կռահի նման զարգացումները, և այդ դեպքում չի ցանկանա, որ լինեն վաղաժամկետ ընտրություններ. «Ամեն ձևով կքաշքշի՝ դրանով ցույց տալով, թե իշխանական թևը չի լսում ժողովրդի ձայնին՝ ա՛յ, ինչ վատ իշխանություն է, և այլն, և այլն»։

–Ընտրությունների հերթական լինելու դեպքում ՀԱԿ–ը կարող է ավելի շատ ձայներ ակնկալել, քան արտահերթի դեպքում,–նկատել է բանախոսը՝ հավելելով, որ ՀԱԿ–ի արտահերթ ընտրությունների պահանջը ընդամենը քաղաքական խաղեր են։

Սոցիոլոգի խոսքերով` ՀԱԿ–ը՝ որպես ուժ, ավելի բարձր վարկանիշ ունի, քան Լևոն Տեր–Պետրոսյանը, ինչի պատճառը, ըստ նրա, կադրային քաղաքականության և նոր առաջնորդների ձևավորման բացակայությունն է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը