Լրահոս

06.07.2011 14:27


Ըստ սոցիոլոգի՝ քաղաքական ընտրանին հարստացել է նոր դեմքերով

Ըստ սոցիոլոգի՝ քաղաքական ընտրանին հարստացել է նոր դեմքերով

Այսօր ««Սոցիոմետր» սոցիալական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, խոսելով արտահերթ ընտրությունների դեպքում հնարավոր թեկնածուների մասին, ասել է, թե հարցումների արդյունքները ցույց են տվել, որ ընտրանին բավական նոսրացել է։

–Եթե 1998թ. նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն էին առաջադրել 21 հոգի, իսկ վարչապետի հարցում շոշոփվում էին մի քանի տասնյակ անուններ, ապա այժմ որպես նախագահի թեկնածու տրվել է 14 անուն, իսկ վարչապետի՝ ընդամենը 19–ը,–նշել է սոցիոլոգը։

Այս հարցմամբ, ըստ բանախոսի, քաղաքական ընտրանի են մուտք գործել Երևանի քաղաքապետ  Կարեն Կարապետյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը և «Վիվասել–ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ որպես վարչապետի թեկնածուներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը