Լրահոս

06.07.2011 14:14


Ա. Ադիբեկյան. «Գ. Ծառուկյանը առաջին տեղում է, իսկ Լ. Տեր–Պետրոսյանը՝ երկրորդ»

Ա. Ադիբեկյան. «Գ. Ծառուկյանը առաջին տեղում է, իսկ Լ. Տեր–Պետրոսյանը՝ երկրորդ»

«Սոցիոմետր» սոցիալական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանն այսօր «Հենարան» ակումբում խոսել է քաղաքական զարգացումների հավանականության մասին այն պարագայում, եթե Հայաստանում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ տեղի ունենան, և երկրի նախագահն ու վարչապետը դրանց չմասնակցեն։

Այս հարցին պատասխանել է հարցվածների միայն 32%–ը։

Ըստ հարցման արդյունքների՝ Լևոն Տեր–Պետրոսյանը նախագահի պաշտոնում ընդամենը երկրորդ տեղում է, իսկ վարչապետի պաշտոնում՝ վեցերորդը։ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն առաջին տեղում է թե՛ նախագահի, և թե՛ վարչապետի պաշտոններում։

Սոցիոլոգը զարմանալի չի համարել, որ Գ. Ծառուկյանը Լ. Տեր–Պետրոսյանից առաջ է անցել ինչպես նախագահի, այնպես էլ վարչապետի պաշտոնների հավակնորդների շարքում։

Նրա խոսքերով՝ այսօր առաջնահերթ են սոցիալական խնդիրները, ու գրավիչ կլինի այն անձը կամ կուսակցությունը, որը սոցիալ–տնտեսական հարցերի լուծման ծրագիր կներկայացնի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը