Լրահոս

06.07.2011 13:47


Վրաստանից Հայաստան տեղափոխվող բենզինով լի վագոնների վթարի մասին դեռ պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա

Վրաստանից Հայաստան տեղափոխվող բենզինով լի վագոնների վթարի մասին դեռ պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վրաստանից Հայաստան տեղափոխվող բենզինով լի վագոնները վրացական հատվածում երկու օր առաջ պայթյունի հետևանքով ամբողջությամբ այրվել են։

«7օր»–ը փորձել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունից տեղեկություններ ստանալ՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել արտակարգ պատահարը, և արդյոք գործ ունենք դիտավորությա՞ն, թե՞ տեխնածին երևույթի հետ, և արդյոք կարո՞ղ է խոսք լինել փոխհատուցման մասին։

Մեզ հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության մամլո խոսնակ Վահե Դավթյանն ասել է՝ քանի որ վթարը եղել  է վրացական կողմում, տեղեկատվությունը վրացական կողմից պետք է ճշտել։ Ըստ նրա՝ իրենց ընկերությանը դեռևս վրացական կողմից պաշտոնական ոչ մի տեղեկատվություն չի հաղորդվել միջադեպի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը