Սա չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու
Սոցիալական ցանցերում ու տարբեր հարթակներում բուռն քննարկման առարկա է դարձել նոյեմբերի առաջին տասնօրյակում հանրահավաքի մասին իմ հայտարարությունը։
Ոմանք մեղադրում են մեզ՝ ասելով, որ նոյեմբերի 9-ին հանրահավաք կազմակերպելն անիմաստ է, քանի որ ամեն ինչ արդեն վերջացած կլինի։ Ոմանք էլ դիտավորյալ խեղաթյուրում են խոսքս՝ հետապնդելով այլ նպատակ:
Սիրելի' հայրենակիցիներ, իրականությունը հետևյալն է. քանի որ այս ընթացքում բազմիցս հայտարարել ենք, որ մեր պայքարը չի դադարել, և, որ առաջիկայում նախատեսել ենք կոնկրետ քայլեր, մենք տասը օր առաջ դիմել էինք Երևանի քաղաքապետարան՝ նոյեմբերի 9-ին և 10-ին հանրահավաք և երթ կազմակերպելու համար։
Ես, ի պատասխան լրագրողի հարցին, հաստատել եմ, որ այս պահին նոյեմբերի 9-ին նախատեսված հանրահավքը ուժի մեջ է։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու, այդ թվում՝ հանրահավաք։ Տասնյակ անգամներ ասել եմ, հիմա ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մեր նպատակն է կանխել նոր կապիտուլիացիան և Հայաստանի թրքացումը:
Երբեք մեր նպատակը չի եղել թողնել, որ իշխանությունները երկիրը տանեն պարտության, և միայն դրանից հետո ասենք՝ կրկնակի դավաճան եք: Այդպես ենք վարվել նաև անցած տարի պատերազմի օրերին՝ անընդհատ հանդես գալով ստեղծված իրավիճակից դուրս գալու առաջարկներով: Դեռ պատերազմի ամենաթեժ օրերին էինք առաջարկել՝
ռազմաճակատում բեկում մտցնելու համար երկրում ռազմաքաղաքական օպերատիվ շտաբ ստեղծել:
Ես շնորհակալ և երախտապարտ եմ մեր այն ընկերներին, քաղաքացիներին, ովքեր գիշեր ցերեկ պայքարել են և շարունակում են պայքարել, որովհետև հասկանում են, որ վճռվում է հայրենիքի ճակատագիրը։
Առաջիկա օրերին կխոսենք ավելի մանրամասն, այստեղ միայն ցանկանում եմ վերահաստատել, որ Համահայկական դիմադրության ձևավորումը կենսական անհրաժեշտություն է։ Եվ նոր կորուստներից խուսափելու միակ ճանապարհը. Մենք այս մասին հայտարարել էինք դեռևս օգոստոսին։
Կրկնում եմ՝ մեր նպատակը ցանկացած նոր զիջում ամեն գնով կանխելն է:
Արդյոք դա հնարավո՞ր է, իմ կարծիքով՝ հնարավոր է, եթե զերծ մնանք անիմաստ շահարկումներից, լինենք միասնական, համախմված ու բավարար թվաքանակով։
Կանենք դա, կստացվի և կփրկենք հայրենիքը, այլապես՝ միշտ էլ մեղավորներ կգտնվեն, անհոգ եղեք:
ՀԱՅՐԵՆԻՔՆ է կարեւոր, ոչ թե՝ կորսված հայրենիքում իշխանության հեռացումը:

Իշխան Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից